Աբաս Բագրատունի (սպարապետ)
սպարապետ / From Wikipedia, the free encyclopedia
Աբաս Բագրատունի (9-րդ դար - 9-րդ դար), հայոց սպարապետ 862 - 892 թվականներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դրոշ Հայոց սպարապետ, 862 - 892 ...
Աբաս Բագրատունի | |||
| |||
---|---|---|---|
862 - 892 | |||
Նախորդող | Աշոտ Ա Մեծ | ||
Հաջորդող | Շապուհ սպարապետ | ||
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ծննդյան օր | 9-րդ դար | ||
Վախճանի օր | 9-րդ դար | ||
Դինաստիա | Բագրատունիներ | ||
Հայր | Սմբատ Խոստովանող | ||
Մայր | Հռիփսիմե իշխանուհի | ||
Ռազմական ծառայություն | |||
Ծառայության տարիներ՝ | 862-892 | ||
Պատկանելություն՝ | Արաբական խալիֆայություն, Բագրատունիների թագավորություն | ||
Կոչում՝ | Հայոց սպարապետ |
Փակել
Սմբատ Խոստովանողի ավագ որդին, Աշոտ Ա-ի եղբայրը, Սմբատ Ա-ի հորեղբայրը։
Հզորացնելով արքունի բանակը (40 հազար զինվոր)՝ պայքարել է արաբական ամիրայության դեմ։ Հայտնի է կենտրոնախույզ ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆ (Ջահապ) պարսիկին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի և Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890 թվականին ըմբոստացել է Սմբատ Ա-ի դեմ, հաջողության չհասնելով՝ հաշտվել և շարունակել սպարապետությունը։ Վերակառուցել է Կարս բերդաքաղաքի ամրությունները, հիմնել ապարանք[1]։