Ֆեյսբուք, աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը, որը պատկանում է Meta Platforms ընկերությանը ։ Ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։