Անվանի հայեր
Հայեր , ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է։ Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։
Հայը մեկ ուրիշ ազգի առջև գլխարկ հանելու պետք չունի[1] ։
Ավետիս Ահարոնյան
Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որ ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք[2] ։
Ջորջ Բայրոն
Եթե ծանոթանում ենք Մատենադարանի հազարավոր գրքերի պատմությանը կամ կենսագրությանը, տեսնում ենք իսկական հայ ժողովրդի մեծագործությունը, որը չի նվազել անգամ ամենադաժան արհավիրքի եզրերին[3] ։
Ստեփան Զորյան
Էն տեսակ տանջանք ու տառապանք , ինչ որ հայ ժողովուրդն է տեսել արևելյան բռնակալներից ու բարբարոսներից, չի տեսել ոչ մի ժողովուրդ, ոչ մի աշխարհում[3] ։
Հովհաննես Թումանյան
Իմ սո՛ւրբ ժողովուրդ, ես սիրում եմ, ես պաշտում եմ քո խավար խրճիթները, քո արտասվաթոր հացը և քո արյունաներկ արորը, ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց մամուռը[3] ։
Ավետիք Իսահակյան
Ժողովո՛ւրդ հայոց, քո ազատությունը քո ձեռքդ է ամեն բանե առաջ, քո սեփական ուժիդ, քո զենքիդ մեջ[3] ։
Խրիմյան Հայրիկ
Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից[3] ։
Էմանուել Կանտ
Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից[3] ։
Ֆրիտյոֆ Նանսեն
Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ[3] ։
Ֆրիտյոֆ Նանսեն
Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր բարձունքների անսահման դաշտերում էլ[3] ։
Հովհաննես Շիրազ
Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է[4] ։
Եղիշե Չարենց
Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
Աղբյուր ես եղել և ոչ թե հեղեղ[4] ։
Պարույր Սևակ
Պայքարը ապրելու ձև է դարձել հայերիս համար[4] ։
Վազգեն Ա
Հայը պիտի ապրի՝ հակառակ դահիճներուն, հայը պիտի ապրի ժողովուրդների սիրագող շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար[4] ։
Դանիել Վարուժան
Հայ ժողովուրդն այն բազմագլուխ առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը[4] ։
Րաֆֆի
Անհնար է գլուխ չխոնարհել հարազատ հայ ժողովրդի հին և միջնադարյան մշակույթի առջև, անհնար է չհպարտանալ նրա հոյակապ պատմական անցյալով[4] ։
Լևոն Օրբելի
Գարեգին Նժդեհ
↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247։
↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247-248։
1 2 3 4 5 6 7 8 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 248։
1 2 3 4 5 6 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 249։
↑ Գարեգին Նժդեհի հզոր մտքերը
Վիքիպեդիա