Ֆենհաո
Ֆենհաո, Արևմտյան Չժոու արքայատոհմի մայրաքաղաքը, որ կազմավորվել է այդ նույն արքայատոհմի նախկին մայրաքաղաքների՝ Ֆենի ու Հաոյի միավորման արդյունքում ։ Պատմական այդ մայրաքաղաքի ավերակները ներկայումս գտնվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շենսի նահանգում, Սիան քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ 1961 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ Ֆենհաոյի ավերակներին շնորհվել է մշակութային ժառանգության նշանակալից օբյեկտի կարգավիճակ։
Read article