Map Graph

Ցզյանսու

Ցզյանսու, նահանգ Արևելյան Չինաստանում, Յանցզի գետի ստորին հոսանքի շրջանում, ողողվում է Արևելա–Չինական և Դեղին ծովերի ջրերով։ Տարածությունը 100 հազար կմ2 է, բնակչությունը կազմում է 79,2 մլն (2012)։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է։ Վարչական կենտրոնը՝ Նանկին։ Գտնվում է Չինական մեծ հարթավայրի հարավ–արևելյան մասում։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հյուսիսում 600-900 մմ են, հարավում՝ մինչև 1200 մմ։ Ցզյանսու ՉԺՀ ինդուստրիալ–ագրարային զարգացած տնտեսական շրջաններից է, տալիս է երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 6%–ը։ Արդյունահանվում է ածուխ, երկաթի հանքանյութ, ապատիտ, կաոլին, աղ։ Զարգացած է տնայնագործությունը և գեղարվեստական արհեստագործությունը ։ Մշակվում է տարածքի մոտ 60%–ը։ Գետերի ռեժիմը կարգավորելու և ոռոգման նպատակով ստեղծված է հիդրոտեխնիկական համալիր, այդ թվում՝ ոռոգիչ համակարգ։ Մշակում են բրինձ, ընդավորներ, ցորեն, գարի, եգիպտացորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Երկրի բամբակագործական և շերամապահական գլխավոր շրջաններից է։

Read article
Պատկեր:Picto_infobox_map.pngՊատկեր:Suzhou,_Jingsu,_China_(ASTER).jpgՊատկեր:Jiangsu_in_China_(+all_claims_hatched).svg