Տրուխիլիո (Հոնդուրաս)
Տրուխիլիո, քաղաք Հոնդուրասում՝ Կոլոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է։ Ունի նավահանգիստ՝ Կարիբյան ծովի հյուսիսային ափին։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20.780: Միաժամանակ համարվում է վարչական կենտրոնը մի համայնքի, որի կազմի մեջ մտնում են նաև ծովափնյա երեք ձկնորսական գյուղակներ՝ Սանտա Ֆեն, Սան Անտոնիոն և Գվադելուպեն ։ Համայնքի բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 30 հազարի։ Տրուխիլիոյի նշանաբանն է՝ «Հոնդուրասի առաջին մայր քաղաք» :
Read article