Տրաուն
Տրաուն, քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգի Լինց Լանդ շրջանում, Դանուբի վտակ Տրաուն գետի հյուսիսային ափին։ Արևելքից սահմանակից է նահանգի վարչական կենտրոնին՝ Լինց քաղաքին։ Անվանումը ծագել է կելտական dru բառից, որ նշանակում է գետ։ Զբաղեցնում է 15,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 24.295: Քաղաքում գործում են ավելի քան 1.200 արտադրական ընկերություններ, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 11 հազար մարդ։
Read article