Map Graph

Տիրանայի մշակույթի պալատ

Ալբանիայի մշակութային հուշարձան

Տիրանայի մշակույթի պալատ ՝ կառուցվել է Տիրանայի Pazari i Vjeter կոչվող վայրում Ալբանիայի աշխատանքային կուսակցության պահանջով։ 1959 թ. հիմնարկեքի քարը դրել է Նիկիտա Խրուշչովը։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1963 թվականին։ Ճարտարապետական լուծումը համահունչ է կոմունիստական ժամանակաշրջանում Արևելյան Եվրոպայի երկրներում կառուցվող շինությունների ճարտարապետությանը։ Կառուցումից ի վեր այն չի վերանորոգվել։ Մշակույթի պալատը ներառում է Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնը և Ալբանիայի ազգային գրադարանը։

Read article
Պատկեր:Palacio_de_Cultura,_Tirana,_Albania,_2014-04-17,_DD_11.JPG