Map Graph

Տելեցկոյե լիճ

Տելեցկոյե, Ալթինկոլ, Ոսկե լիճ, լիճ Ալթայի հյուսիս-արևելքում, ՌԽՖՍՀ Ալթայի երկրամասում։ Գտնվում է Ալթինտու և Կորբու լեռնաշղթաների միջև, տեկտոնական իջվածքում, 435 մ բարձրության վրա։ Մակերեսը 223 կմ² է, երկարությունը՝ 77,7 կմ, լայնությունը՝ մինչև 5,2 կմ, միջին խորությունը՝ 174 մ ։ Հատակը ծածկված է գորշ տիղմով, ափերը զառիվեր են, ժայռոտ։ Լիճ է թափվում մոտ 70 գետ, արտահոսում՝ Բիա գետը։ Գետի սնումը խառն է։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ջրերը քաղցրահամ են, հարուստ թթվածնով։ Թափանցիկությունը 6—14 մ է։ Հաճախակի են քամիները, ալիքի բարձրությունը՝ մինչև 2 մ։ Լճի մոտ է Ալթայի արգելանոցը։ Լճում զարգացած է սպորտային ձկնորսությունը։

Read article
Պատկեր:Picto_infobox_map.pngՊատկեր:Teletskoe_ozero_Koldor.jpgՊատկեր:Lake_Teletskoye_ISS008-E-7600.jpg