Վերոնա
Վերոնա, քաղաք Իտալիայի հյուսիսային մասում, Վենետո մարզում՝ Վերոնա գավառում։ 2010 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 263 818 մարդ։ Գտնվում է Ադիջե գետի ափին։ Քաղաքի սուրբը Զենոն Վերոնացին և Պետրոս Վերոնացին են, իսկ քաղաքի տոնը՝ մայիսի 21-ին։ Քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվում է Գարդա լիճը։ Վերոնայի առաջին բնակավայրը հիշատակվում է դեռևս Դոմիցիանոս կայսեր օրոք։
Read article