Map Graph

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)

Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, դասվում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։

Read article
Պատկեր:Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan.jpgՊատկեր:Saint_Paul_and_Peter_Church,_Yerevan.jpgՊատկեր:Katoghike_Church,_Yerevan_01.jpgՊատկեր:Erevan_-_La_forterese_d'Erebouni_07.JPG