Սոմերսեթ
Սոմերսեթ կամ Սոմերսեթշիր, Անգլիայի արարողակարգային ոչ քաղաքային կոմսություն, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում։ Զբաղեցնելով 4171 կմ² տարածք, Սոմերսեթը հյուսիսում սահմանակցում է Բրիստոլի, Գլոստերշիրի, արևելքում՝ Ուիլթշիրի, հարավ-արևելքում՝ Դորսեթի և հարավ-արևմուտքում՝ Դևոնի հետ։ Հյուսիսում և արևմուտքում կոմսության տարածքը մասնակիորեն սահմանափակված է Բրիստոլի ծոցով և Սևեռն գետի գետաբերանով։ Կոմսության մայրաքաղաքը համարվում է Տոնտոն քաղաքը, որը գտնվում է հարավային մասում։
Read article