Map Graph

Սեկոնդի Տակորադի

Սեկոնդի Տակորադի, քաղաք Գանայում, երկքաղաք, բաղկացած է Սեկոնդի (Sekondi) և Տակորադի (Takoradi) քաղաքներից, Գվինեական ծոցի ափին, Արևմտյան շրջանի վարչական կենտրոնն է։ 2010 թվականին քաղաքն ուներ ավելի քան 539 հազար բնակիչ այն դարձնելով Գանայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ մայրաքաղաք Աքրայից և Կումասի քաղաքից հետո։ Ներկայումս Սեկոնդի-Տակորադին խոշոր ծովային նավահանգիստ է, որի բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 4 միլիոն տոննա։ Այն սպասարկում է Տակորադի օդանավակայանը, և երկաթուղային ցանցով միացված է Կումասիին և Ակրային։ Քաղաքում զարգացել են փայտամշակման, թղթի և սննդի արդյունաբերությունները, կան տեքստիլ և ծխախոտի արտադրությունների գործարաններ, ավտոմեքենաների և մեքենաների նորոգման գործարաններ։

Read article
Պատկեր:Sekondi-Takoradi_Montage.jpg