Map Graph

Սարավակ

Սարավակ, նահանգ Մալայզիայում, Կալիմանտան կղզում։ Սահմանակից է Բրունեյ սուլթանությանն ու Ինդոնեզիային։ Տարածությունը 124,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 2,9 միլիոն (2020)։ Վարչական կենտրոնը՝ Կուչինգ։ Ծովափնյա մասերում ալյուվիալ դաշտավայրեր են, ներքին շրջաններում՝ լեռներ։ Կլիման հասարակածային է։ Տարածված են հասարակածային մշտականաչ անտառները։ Տնտեսությունը ագրարա-հումքային բնույթ է կրում։ Մշակում են կաուչուկատուներ, պղպեղ, կոկոսյան արմավենի, բրինձ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, անտառահատմամբ։ Կա նավթի, ոսկու, բոքսիտների արդյունահանություն, նավթավերամշակություն։ Արտահանում է նավթ և նավթամթերք, անտառանյութ, կաուչուկ, պղպեղ, կոկոսյան արմավի յուղ։

Read article
Պատկեր:Picto_infobox_map.pngՊատկեր:Flag_of_Sarawak.svgՊատկեր:Coat_of_arms_of_Sarawak.svgՊատկեր:Longhouse,_Sarawak_(7246599192).jpgՊատկեր:Sarawak_in_Malaysia.svgՊատկեր:Sarawak_Families_Languages.png