Ռիգայի ծոց
Ռիգայի ծոց, ծովածոց Բալթիկ ծովի արևելքում՝ Լատվիայի և Էստոնիայի միջև։ Ծովից բաժանված է Էստոնիային պատկանող ԱրևմտաԷստոնական կղզեխմբի կղզիներով։ Ծոցը մխրճվում է մայրցամաքի մեջ 174 կմ, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 18, 1 հազ. կմ²։ Ծոցի լայնությունը կազմում է 137 կմ, առավելագույն խորությունը՝ 54 մ։
Read article