Պոզնան
Պոզնան, քաղաք Լեհաստանի արևմուտքում։ Գտնվում է Վարտա գետի ափին, արևմտյան Լեհաստանի կենտրոնական մասում, Մեծ Լեհաստանի վոևոդության կազմում։ Քաղաքի բնակչությունը 2015 թվականի տվյալներով կազմում էր 544 612 մարդ, իսկ շրջակա մի քանի քաղաքների և գյուղերի հետ բնակչությունը կազմում է մոտ 1.1 միլիոն մարդ։ Մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքով Պոզնանի բնակչությունը կազմում է 1.4 միլիոն մարդ, և ընդգրկում է փոքր ու մեծ քաղաքներ, ինչպիսիք են՝ Նովի Թոմիսլ, Գնիեզնո և Վրզեսնիա ։ Այդպիսով Պոզնանի մետրոպոլիտենը դառնում է Լեհաստանի 4-րդ ամենամեծ մետրոպոլիտենը։
Read article