Map Graph

Մորոսկո թատրոն

Մորոսկո թատրոն, բրոդվեյան թատրոն, գտնվել է Թայմս Սքվերի մոտակայքում, Նյու Յորքում, գոյություն է ունեցել 1917-1982 թվականներին։ Թատրոնի հեղինակությունը, յուրաքանչյուր թատերաշրջանին ներկայացվող նոր պիեսների մակարդակն այնքան բարձր էր, որ երբ առաջ է գալիս այն փակելու և տեղում ժամանակակից հյուրանոց կառուցելու հարցը, տեղի են ունենում հանրային սուր քննարկումներ և անգամ` դատական պրոցեսներ, ինչի արդյունքում, սակայն, թատրոնը փակվում է չորս այլ թատրոնների հետ, որոնք հայտնվել էին կառուցապատման գոտում։ Այսպես հայտնի թատրոնը, որտեղ իրենց առաջնախաղն են ունեցել այնպիսի հայտնի հեղինակների գործեր, ինչպիսիք են Յուջին Օ՛Նիլը, Ֆրիդրիխ Դյուրենմատը, Արթուր Միլլերը, Թենեսի Ուիլյամսը, Բեռնարդ Շոուն, Վուդի Ալենը, որոնց աշխատանքները արժանացել են ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին, մնացել է միայն լուսանկարների վրա։

Read article
Պատկեր:Picto_infobox_masks.pngՊատկեր:Morosco_Theatre,_New_York_City,_at_night.jpgՊատկեր:BOXES_AND_UPPER_BALCONY,_LOOKING_WEST_-_Morosco_Theater,_217-225_West_Forty-fifth_Street,_New_York,_New_York_County,_NY_HABS_NY,31-NEYO,104-8.tif