Միսսուրի (գետ)
Միսսուրի, գետ ԱՄՆ-ում, Միսիսիպիի ամենամեծ վտակը։ Գետի երկարությունը կազմում է 3767 կմ։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներում, անցնում է հիմնականում արևելյան ու հարավարևելյան ուղղություններով։ Թափվում է Միսսիսիպի Սենթ Լուիս քաղաքի մոտակայքում։ Ավազանի մակերեսը կազմում է 1 300 000 կմ²-ից ավելի ու ներառում է ԱՄՆ-ի տասը նահանգների ու Կանադայի երկու գավառների տարածքների մի մասը։
Read article