Map Graph

Մարաթոն

քաղաք Հունաստանում

Մարաթոն, բնակավայր Հունաստանում, Ատտիկայի համանուն հարթավայրում՝ Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք։ Մարաթոնի մոտ մ. թ. ա. 490 թվի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Հունական զորքը Միլտիադեսի հրամանատարությամբ պարտության է մատնել պարսկական զորքը ՝ Դատիսի գլխավորությամբ։ Պարսիկները դիմել են փախուստի՝ թողնելով 6400 սպանված, հույներից սպանվել է 192 մարդ։ Մարաթոնի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։

Read article
Պատկեր:Ac.marathon.jpgՊատկեր:Greece_location_map.svg