Map Graph

Մաունթ Վիլսոնի աստղադիտարան

Մաունթ Վիլսոնի աստղադիտարան, Վաշինգտոնի Կարնեգիի ինստիտուտի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագիտական հիմնարկ (ԱՄՆ)։ Գտնվում է համանուն լեռան վրա, ծովի մակերևույթից 1742 մ բարձրության վրա, Կալիֆոռնիայի նահանգում, Փասադենա քաղաքից 13 կմ հյուսիս։ Հիմնվել է 1903 թվականին։ 1917 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում տեղակայված 254 սմ-անոց աստղադիտակը մինչև 1948 թվականը ամենախոշորն էր աշխարհում։ Այն մեծ դեր է խաղացել մեր Գալակտիկայի և մյուս գալակտիկաների ուսումնասիրության գործում, մասնավորապես, Գալակտիկայից դուրս այլ գալակտիկաների գոյության ապացույցի, գալակտիկաների կառուցվածքի և ձևաբանության ուսումնասիրության, ինչպես նաև կարմիր շեղման երևույթի հայտնաբերման համար հիմք են ծառայել այդ աստղադիտակով կատարված՝ Է․ Հաբլի, Հ․ Շեփլիի և մյուսների դիտումները։ Կարևոր աշխատանքներ են կատարվել Արեգակի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բնագավառում։ Արեգակնային հետազոտությունների նպատակով Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում մշակվել և առաջին անգամ կիրառվել են աշտարակային դիտակ և սպեկտրոհելիոսկոպ ։ 1949 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանը և Մաունթ Պալոմարի աստղադիտարանը վարչականորեն միավորվել են։ Մաունթ Պալոմարի աստղադիտարանում 504 սմ-անոց աստղադիտակի տեղակայումից հետո (1945) մաունթ Վիլսոնի աստղադիտարանում հիմնականում զբաղվում են Արեգակի ուսումնասիրությամբ։

Read article
Պատկեր:Chara-2000-09-15.JPG