Հեբեյ (նահանգ)
Հեբեյ, նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հազար կմ² է, բնակչությունը՝ 42 միլիոն 1975 թվականի տվյալներով, վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, Ցանշան և այլ լեռներն են ։ Ունի գետային խիտ ցանց։ Հեբեյ երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու, հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ և այլն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինհուանդաոն։