Map Graph

Հառաչանքների կամուրջ

Հառաչանքների կամուրջ, Վենետիկի կամուրջներից մեկի անվանումը։ Կառուցվել է 1602 թվականին Անտոնիո Կոնտիի կողմից և զարդարվել բարոկկոյի ոճով։ Կամուրջը բանտը կապել է Դոժերի պալատին, որտեղ գտնվել է դատարանը։ Հառաչանքները, որից ծագում է կամրջի անունը, ոչ թե սիրահարներինն են, այլ բանտարկյալներինը, որոնք, անցնելով այս ծածկած կամրջով, վերջին անգամ տխուր հառաչանքով նայել են Վենետիկին։ Չնայած տեղի լեգենդներից մեկի համաձայն՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե նրանք մայրամուտին գոնդոլում համբուրվեն «Հառաչանքների կամրջի» տակ։

Read article
Պատկեր:Ponte_dei_Sospiri,_Venezia-01.jpgՊատկեր:Bridge_of_Sighs,_Cambridge.JPGՊատկեր:Bridge-of-sighs.jpg