Map Graph

Կոմոտինի

Կոմոտինի, Գյումյուրջինա, քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Կոմոտինի դեմոսի վարչական շրջանը, Ռոդոպի նոմոսի, ինչպես նաև Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչական շրջանի գլխավոր քաղաքը։ Քաղաքը գտնվում է Արևմտյան Թրակիա պատմական շրջանում, Ռոդոպների ստորոտին, Պապիկիոն գագաթից ոչ հեռու։ Առաջին անգամ հիշատակվել է բյուզանդական պատմաբան Նիկիֆոր Գրիգորայի կողմից (1296-1366) որպես Կոմոտինա, և կայսր Հովհաննես VI Կանտակուզինի կողմից (1347-1355) որպես Կումուձինա ։ 1913 թվականին ժամանակավորապես կատարում էր իսլամական պետական կազմավորման՝ Գյումյուրջինական հանրապետության մայրաքաղաքի գործառույթները։

Read article
Պատկեր:Komotini_Montage_L.pngՊատկեր:Greece_location_map.svgՊատկեր:20120718_Eski_Mosque_Komotini_Thrace_Greece_Panoramic.jpgՊատկեր:20121015_St_Gregory_the_Illuminator_Armenian_Church_Komotini_Rhodope_West_Thrace_Greece_2.jpg