Map Graph

Կնոսոս

Կնոսոս(հուն․՝ Κνωσός), Knōsós, լատինական անվանում որպես Կնոսսուս (Cnossus) կամ Գնոսսուս (Gnossus), բրոնզեդարյան մեծագույն քաղաք, հնագիտական վայր Կրետե կղզում, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից։ Տեղադրված է մոտավորապես ժամանակակից Հերակլիոնի հյուսիսային ափին, երկու նավահանգիստներում։ Կրետե կղզու գլխավոր քաղաք Մինոսյան քաղաքակրթության ժամանակ Ֆեստոմի և Մալիայի հետ միասին։ Իր ծաղկման ժամանակ այն եղել է Միջերկրական ծովի ավազանում բոլորից աչքի ընկնող քաղաքներից։ Մինոսյան Կնոսոսը իր պալատներով ներկայացել է որպես առաջինը մարդկության պատմության մեջ՝ իր ինժեներաճարտարապետական նորարարություններով, բազմահարկ շինություններով, բնական և արվեստի նորություններով, կոյուղով, օդափոխիչներով, ջեռուցման համակարգով։ Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում քաղաքն ընկել է ախենյան հույների տիրապետության տակ։ Կնոսոսի ողբերգական վախճանն ամբողջ Մինոսյան քաղաքակրթության աստիճանական անկման ազդանշանն է եղել։ Հունական դիցաբանության մեջ Կնոսոսը կապվում է Կրետեի առասպելական թագավոր Մինոսի անվան հետ։ Ըստ դիցաբանական առասպելի՝ Դեդալոսի լաբիրինթոսում փակված էր Մինոտավրոսը ։

Read article
Պատկեր:Knossos_-_North_Portico_02.jpgՊատկեր:Greece_location_map.svgՊատկեր:Palazzo_Minosse7.jpgՊատկեր:Armon_Knossos_P1060104.JPGՊատկեր:Knossos_-_03.jpgՊատկեր:KnossosCourt.jpgՊատկեր:Armon_Knossos_P1060018.JPGՊատկեր:Throne_Hall_Knossos.jpgՊատկեր:Knossos_fresco_in_throne_palace.JPG