Կերկիրա
Կերկիրա կամ Կորֆու, կղզի Հոնիական ծովում, Հոնիական կղզիախմբում։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 626 կմ2 է։ Մակերևույթը հարավում բլրավոր հարթավայր է, հյուսիսում ՝ ցածրալեռնային։ Կազմված է գերազանցապես կրաքարերից և թերթաքարերից։ Բարձրությունը մինչև 906 մ է։ Կա մերձարևադարձային պտղաբուծություն։ Ունի ձմեռային առողջարաններ։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Կերկիրան է։ Բնակչությունը՝ 111 081 մարդ։
Read article