Map Graph

Լոնդոնի կամուրջ (Հավասու Լիճ)

Լոնդոնի կամուրջ, կամուրջ ԱՄՆ Արիզոնա նահանգի Հավասու քաղաքում։ Այն կառուցվել է 1830-ականներին Անգլիայի Լոնդոն քաղաքում գտնվող Թեմզա գետի վրա։ 1968 թվականին կամուրջը Լոնդոնից գնել է Ռոբերտ Փ. Մաքքալոչը։ Մաքքալոչը հրամայել է ապամոնտաժել կամրջի բլոկները և այն տեղափոխել Միացյալ Նահանգներ՝ Լեյք Հավասու քաղաք։ Կամուրջը երկաթբետոնե կառույց է, որը երեսպատվել է 1830-ական թվականներին։ Կամուրջի կառուցումն ավարտվել է 1971 թվականին և մայրցամաքային Հավասու լիճը կապում է Պիտսբուրգ Փոյնթի հետ։ Լոնդոնի կամրջի «վերաօծումը» տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 10-ին։

Read article
Պատկեր:London_Bridge1.jpgՊատկեր:London_Bridge,_Havasu_Lake_-_NARA_-_548924_-_Crop_and_retouch.jpg