Map Graph

Լավրիոն

Լավրիոն(հուն․՝ Λαύριον, ή Λαύριο), փոքր քաղաք Հունաստանում՝ Ատտիկայի հարավ-արևելքում։ Գտնվում է ծովի մակարդակից 10 մ բարձրության վրա Եգեյան ծովի Պետալիա ծովածոցում, Մակրոնիսոս կղզու դիմաց, Սունիոն հրվանդանից 8 կմ հյուսիս արևելք, Սունիոն հրվանդանից 8 կմ հյուսիս-արևելք, Աթենքի Էլեվտերիոս Վենիզելոս միջազգային օդակայանից 26 կմ հարավ-արևելք և Աթենքից 42 կմ հարավ-արևելք։ Լավրեոտիկի համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է՝ Արևելյան Ատտիկե ծայրամասային միավորի Ատտիկա ծայրամասում։ Քաղաքում կա Պիրեյոսի և Ռաֆինայի նավահանգիստներից մի քիչ փոքր ծովային նավահանգիստ։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Լավրիոնի հանքերը։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 7078 մարդ է։

Read article
Պատկեր:Picto_infobox_map.pngՊատկեր:Λαύριο_1946.JPG