Map Graph

Լա Սագրա աստղադիտարան

Լա Սագրա աստղադիտարան, աստղադիտարան Իսպանիայի Գրանադա նահանգում։ Աստղադիտարանում օգտագործվում են չորս ռոբոտացված աստղադիտակներ, բոլորը նախագծվել և կառուցվել են Մայորկայի աստղադիտարանի (OAM) գիտնականների կողմից, ովքեր և ղեկավարում են այս աստղադիտակները հեռահար, ստացված տվյալները մշակվում են իրենց կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով։ Աստղադիտարանում են հայտնաբերվել 1706 աստերոիդներ, այսպիսով այս աստղադիտարանը գրավում է 12-րդ տեղը աստերոիդ հայտնաբերողների ցանկում ըստ քանակի։ Աստղադիտարանի հիմնական նպատակն է, իր Լա Սագրա երկնքի հետազոտություն ծրագրի շրջանակներում Արեգակնային համակարգի փոքր մարմինների հետազոտությունները, և մասնավորապես Երկրին մոտեցող աստերոիդների և տիեզերական աղբի հետազոտությունները։

Read article
Պատկեր:Molata_de_Casa_Vieja.JPG