Map Graph

Թոմաս սթրիթ 33

Թոմաս սթրիթ 33, 550 ոտնաչափ առանց պատուհանների երկնաքեր Թրայբեքում, Ստորին Մանհեթեն, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Շենքը գտնվում է Չըրչ սթրիթի արևելյան կողմում։ Շենքը բրուտալիզմի ճարտարապետական ոճի օրինակ է։ Սա հեռախոսային կայանի կամ լարային կենտրոնի շենքն է, որտեղ գտնվում էին 4ESS-ի երեք հիմնական կոմուտատորները, որոնք օգտագործվում էին միջքաղաքային հեռախոսային կապի համար, ինչպես նաև մի շարք այլ կոմուտատորներ, որոնք օգտագործվում էին տեղական կապի օպերատորների մրցակցային ծառայությունների համար։ Այս օբյեկտի CLLI կոդը NYCMNYBW է։ Շենքը նաև նկարագրվել է որպես Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) զանգվածային հսկողության կենտրոնի հավանական վայր՝ TITANPOINTE կոդային անվանմամբ։

Read article
Պատկեր:33_thomas_st.jpgՊատկեր:AT&T_Long_Lines_33_Thomas_Street.jpgՊատկեր:33_Thomas_entrance.jpg