Էրմիտաժ (Ամստերդամ)
թանգարան ԱմստերդամումԷրմիտաժ Ամստերդամում կամ` Էրմիտաժ Ամստելի վրա, թանգարան և ցուցահանդես Ամստերդամում, Ամստել գետի վրա։ Թանգարանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է։ Նախ 2004 թվականի փետրվարից տեղակայված է եղել փոքրիկ շենքում, Նիուվե-Հերեգրախտ ջրանցքի վրա, սակայն 2007-2009 թվականներին տեղի ունեցած վերակառուցումներից հետո թանգարանն զբաղեցրել է Ամստելհոֆի ամբողջ շենքը. Թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել ու պաշտոնապես բացվել է 2009 թվականի հունիսի 19-ին թագուհի Բեատրիսի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից։ 2009 թվականի հունիսի 20-ից թանգարանը բաց է հանրության համար։
Read article