Map Graph

Դուրես

քաղաք

Դուրրաս, Ալբանիայի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Տեղակայված է մոտ 33 կմ դեպի արևմուտք մայրաքաղաք Տիրանայից։ Դուրեսսը Ալբանիայի հնագույն և տնտեսապես առավել նշանակալի քաղաքներից է։ Քաղաքը Ադրիատիկ ծովի ամենանեղ կետերից մեկն է, զիջում է միայն իտալական քաղաքներ Բարիին և Բրինդիսին։ Քաղաքը երկրի ամենամեծ նավահանգիստն է, տարածքը՝ 46,3 կմ²։ Այնտեղ է գտնվում ամենանոր հանրային համալսարանը՝ Ալեքսանդր Մոիսիուի անվան համալսարանը։ Հիմնադրվել է 7-րդ դարում հույն գաղութարարների կողմից, և ունեցել է Էպիդամնիա անունը, այն մոտ 2700 տարի բնակեցված է և Ալբանիայի ամենահին քաղաքներից է։ Բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմում է 113․249 մարդ, իսկ քաղաքի անունը կրող մարզի բնակչությունը կազմում է 265,330։ Քաղաքը նաև երկու ազգային ճանապարհների՝ Ազգային ճանապարհ 2 (Ալբանիա) և Ազգային ճանապարհ 4 (Ալբանիա) խաչման կետն է։ Քաղաքը եղել է Ալբանիայի մայրաքաղաքը 1914 թ.-ից մինչև 1920 թվականը։

Read article
Պատկեր:Stema_e_Bashkisë_Durrës.jpgՊատկեր:Durrës_Albania_2.jpgՊատկեր:Albania_adm_location_map.svg