Բարի (քաղաք)
Բարի, քաղաք և նահանգիստ Իտալիայի հարավում, Ադրիատիկ ծովի ափին։ Ապուլիա մարզի գլխավոր քաղաքն է։ Սև մետալուրգիայի, մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, սննդի արդյունաբերության կենտրոն և ձկնորսական բազա է։ Ունի 322 751 բնակչություն (2013)։
Read article