Map Graph

Ալեքսանդրիայի փարոս

Ալեքսանդրիայի փարոս, մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում ։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120 մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։

Read article
Պատկեր:Lighthouse_-_Thiersch.png