Սանդոմեժ
Սանդոմեժ, հինավուրց քաղաք Լեհաստանի հարավարևելյան մասում՝ Սվետնոկժիսկե վոևոդությունում, որի պովյատներից (շրջաններից) մեկի վարչական կենտրոնն է։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Ընկած է Վիսլա գետի ափերին, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 180 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Հռչակվել է իր լավ պահպանված պատմական կենտրոնով, որը մշակութային ու զբոսաշրջային կարևորագույն տեսարժանություն է համարվում և 2017 թվականին ներառվել է Լեհաստանի պատմական հուշարձանների ցանկում։
Read article