Map Graph

Պուշկինի լեռնանցք

Պուշկինի լեռնանցք, Բեզոբդալի լեռնանցք, Բզովդալի լեռնանցք, Դվալի լեռնանցք, լեռնանցք Հայաստանի Լոռու մարզում, Բազումի լեռնաշղթայի արևելյան մասում՝ 2038 մ բարձրության վրա։ 1963 թ. շահագործման է հանձնվել հեռուստատեսային աշտարակը օդերևութաբանական կայանով։ Այն ունի 181,0 մ բարձրություն։ Պուշկինի լեռնանցքի և նրա տակ կառուցված ավտոխճուղային թունելը շահագործման հանձնվեց 1971 թ. նոյեմբերի 30-ին և Փամբակի հովիտը կապում է Լոռու դաշտին։ 2002 թ. շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին հողմաէլեկտրակայան, այն ունի ընդհանուր 2,4 մեգավատտ հզորություն։

Read article
Պատկեր:Պուշկինի_լեռնանցքը_Բազումի_լեռներից.jpg