Map Graph

Հանչժոու

Հանչժոու, Արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Այն գտնվում է Հանչժոու ծոցի ափին, որը միմյանցից բաժանում է Շանհայ և Նինբո քաղաքները։ Հանչժոուն զարգացել է որպես Մեծ ջրանցքի հարավային դարպաս և վերջին հազարամյակում եղել է Չինաստանի ամենահայտնի և բարգավաճ քաղաքներից մեկը։ Քաղաքի տարածքում գտնվող Արևմտյան լիճը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, բնակավայրի ամենահայտնի վայրերից մեկն է։ Հանչժոուն ունի միջնահանգային նշանակության քաղաքի կարգավիճակ և իր շուրջ ձևավորել է Հանչժոուի քաղաքային ագլոմերացիան, որն իր մեծությամբ չորրորդն է Չինաստանում։ Ըստ Չինաստանում 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, 34,585 կմ² տարածք զբաղեցնող ագլոմերացիայում ապրում է 21.102 մլն մարդ։ 2015 թվականին բուն քաղաքի բնակչությունը կազմել է 9,018,000 մարդ։

Read article
Պատկեր:Hangzhou_CBD_(Cropped).jpgՊատկեր:China_edcp_location_map.svg