From Wikipedia, the free encyclopedia
Ֆուձիի հինգ լճեր (ճապ.՝ 富士五湖 Ֆուձի գոկո), Ճապոնիայի Յամանասի շրջանի հինգ լճերի հավաքական անվանումն է։ Լճերը գտնվում են Ֆուձիյամա լեռան ստորոտում, որից էլ ստացել են իրենց հավաքական անունը։ Ճապոնիայի Յամանասի պրեֆեկտուրան ունի մոտ 100․000 բնակչություն[1] և գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա[2]։ Ֆուձիի հինգ լճերը առաջացել են Ֆուձիյամայի հինգ տարբեր ժայթքումների արդյունքում[3]։ Տարածքի գլխավոր քաղաքը՝ Ֆուձիյոսիդան ունի մոտ 54 հազար բնակչություն[4] և հատկապես հայտնի է իր ուդոն լապշայով։ Տարածքի մեկ այլ տեսարժան վայր է Աոկիգահարայի անտառը։ 1927 թվականին Ֆուձիի հինգ լճերն ընդգրկվել են Ճապոնիայի ամենաշատ այցելվող վայրերի ցանկում[5]։
Հինգ լճերը գտնվում են Ֆուձիյամայի հյուսիսային կողմի աղեղնաձև տարածքում։ Հնագույն ժամանակներում լեռան հրաբխային ժայթքման արդյունքում լավան հոսել և տարածվել է տարածքում՝ պատնեշելով գետերը, որի շնորհիվ էլ ձևավորվել են լճերը[3]։ Դրանք բոլորը զբոսաշրջային գերազանց գրավչավայրեր և ձկնորսական կետեր են։
Ֆուձիի հինգ լճերից ամենանշանավորը Կավագուցին է (ճապ.՝ 河口湖)։ Ֆուձիի լճերին վերաբերող պաստառների ու գովազդների համար հենց այս լճի պատկերներն են օգտագործվում։ Լճի ափերին բազմաթիվ հյուրանոցներ կան, իսկ տեղացիները նավակով զբոսանքներ են առաջարկում զբոսաշրջիկներին։ Ֆուձիի լճերից Կավագուցին միակն է, որ կղզի ունի[3]։ Ողջ տարվա ընթացքում լճի ափերի մոտ տեղական մշակութային զանազան միջոցառումներ են կազմակերպվում։
Մոտոսուն (ճապ.՝ 本栖湖) Ճապոնիայի իններորդ ամենախոր լիճն է՝ 140 մետր խորությամբ[3]։ Այս լիճը, Սեիի և Սյոձիի հետ կազմավորվել է այժմյան Աոկիգահարա անտառի տարածքով հոսած լավայի շնորհիվ։ Ի սկզբանե այս երեք լճերի տեղում եղել է մեկ խոշոր լիճ և մինչ այժմ երեք լճերը դեռ ստորջրյա հոսքերով կապված են մնում միմյանց[3]։
Սեի լճի (ճապ.՝ 西湖) արևմտյան ափերը հասնում է տխրահռչակ Աոկիգահարա անտառին[3]։
Սյոձին (ճապ.՝ 精進湖) հինգ լճերից ամենափոքրն է[3]։ Լավայի մնացորդները դեռ երբեմն դուրս են գալիս ջրից։ Տեղացիները սովորաբար ձկնորսություն են անում Սյոձիի ափերի ժայռերից։
Հինգ լճերից ամենամեծն ու ամենաարևելյանը Յամանական է (ճապ.՝ 山中湖 )։ Այն նաև Ճապոնիայի երրորդ խոշորագույն լիճն է և գտնվում է ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա[3]։
Տարածքի գրեթե ողջ եկամուտը ստացվում է զբոսաշրջային արդյունաբերությունից։ Յուրաքանչյուր տարի տարածք այցելող մոտավորապես 9 միլիոն զբոսաշրջիկներ ապահովում են շուրջ 9 տրիլիոն իեն եկամուտ[6]։ Տարածքի գլխավոր գրավչավայրերն են․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.