From Wikipedia, the free encyclopedia
Քնի խանգարումներ կամ սոմնիոպաթիա, դասվում է բժշկական խանգարումների շարքին և դրսևորվում է անձի անհատական քնի ռեժիմի խանգարումով։ Քնի խանգարման որոշ տեսակներ լրջորեն ազդում են նորմալ ֆիզիկական, հոգեկան սոցիալական և էմոցիոնալ գործառույթների վրա։ Պոլիսոմնոգրաֆիան և ակտիգրաֆիան քնի խանգարումների ախտորոշիչ թեստեր են։ Քնի խանգարումները դասակարգվում են դիսսոմնիաների, պարասոմնիաների, քնի խանգարումներ ցիրկադային ռիթմի խախտմամբ, որն ընդգրկում է քնի տևողության փոփոխությունը, և այլ խանգարումներ կապված բժշկական և հոգեբանական տարբեր ախտաբանությունների հետ։ Քնի առավել հաճախ հանդիպող խանգարումներից է անքնությունը(ինսոմնիա)[1], երբ մարդը չի կարողանում քնել կամ հաճախակի է արթնանում առանց այլ օբյեկտիվ պատճառների առկայության[2]։ Այլ խանգարումներից են քնի ապնոէն, նարկոլեպսիան և հիպերսոմնիան (չափազանց արտահայտված քնկոտություն ոչ ակտիվ ժամերին), աֆրիկյան քնախտ (քնի խանգարում Trypanosoma cruzi մակաբույծի պատճառով), լուսնոտություն, գիշերային սարսափ։ Քնի խանգարումների պատճառները տարբեր են, սկսած բրուկսիզմից և գիշերային մղձավանջներից։ Երկրորդային քնի խանգարումների բուժումը (ի տարբերություն հոգեբուժական հիվանդությունների կամ հոգեմետ դեղերի չարաշահմամբ պայմանավորված ախտաբանական վիճակները, որոնք առաջնային են) հիմնվում է հիմնական խնդրի լուծման վրա[3]։ Քնի առաջնային խանգարումները լայնորեն տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Բայց երեխաների շրջանում հանդիպող խանգարումները ավելի քիչ են պարզաբանված, քանի որ շատ դեպքերում չեն իդենտիֆիկացվում[4]։ Քնի խանգարումների սկիզբը հաճախ կապված է լինում մի շարք գործոնների հետ՝ դեղորայքի ընդունում, ցիրկադային ռիթմի տարիքային փոփոխություններ, շրջապատող միջավայրի փոփոխություն, ապրելակերիպի փոփոխություն, վաղ հայտնաբերված ֆիզիոլոգիական խնդիրներ կամ սթրես[5]։ Մեծահասակների շրջանում տարածված է քնի ընթացքում շնչառական ֆունկցիայի խանգարումը, վերջույթների շարժումները, անհանգիստ ոտքերի համախտանիշը, աչքերի արագ շարժման փուլի (REM փուլ), անքնությունը և ցիրկադային ռիթմի խանգարումը[5]։
Քնի խանգարումներ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն, քնի բժշկություն և հոգեբուժություն |
ՀՄԴ-10 | F51 և G47 |
Sleep disorders Վիքիպահեստում |
Գոյություն ունի քնի խանգարման բազմաթիվ տեսակներ
Համակարգային մոտեցումները ցույց են տվել, որ մանկական տրավմաները (օրինակ ընտանեկան խնդիրները կամ սեռական տրավմաները) զգալիորեն բարձրացնում են քնի խանգարումների զարգացման հավանականությունը հասուն տարիքում, այդ թվում քնի ապնոէի, նարկոլեպսիայի և անքնության[18]։ Դրանից զատ, ապացուցողական հիմքեր կան ենթադրելու, որ արագ քնի իդիոպաթիկ վարքային խանգարումները(iRBD) կարող են ունենալ ժառանգական բնույթ։ 632 հոգանոց խմբում, որտեղ կեսը ունեին iRBD, մյուս կեսը՝ ոչ, կատարված հետազոտություններ։ Այդ հետազոտությունների արդյունքներով այն անձինք, ովքեր ունեին iRBD հաճախ նշում էին, որ իրենց առաջին կարգի հարազատները ևս ունեին քնի խանգարում[19]։ Իհարկե, այս փաստը ապացուցելու համար դեռևս շատ հետազոտություններ պետք է կատարվեն։ Քնի խանգարումների զարգացման ռիսկի խմբի մեջ են մտնում գանգուղեղային տրավմա ունեցող անձինք։ Քանի որ այս կապի բացահայտումը ևս շատ կարևոր է եղել մասնագետների համար, անցկացվել են մի շարք հետազոտություններ։ Արդյունքները փաստում են, որ գանգուղեղային տրվմա ունեցող մարդիկ ունեն նարկոլեպսիայի, քնի օբստրուկտիվ ապնոէի, ցերեկային քնկոտության և անքնության զարգացման բարձր ռիսկ[20]։ Շատ հետազոտությունների արդյունքներ ներկայացված են աղյուսակում․
Տվյալների աղբյուր | Քնի փոփոխություն | Խումբ | ԳՈՒՎ | Խումբ | ԳՈՒՎ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Քնի տիպը | NՄասնակիցներ | NՄասնակիցներ | P | P | Z | փորձ | |
Առողջների խումբ | |||||||
Քնի խանգարումներ | Ընդհանուր | 66 | 85 | .32 | .56 | 3.02 | .003 |
Քնի խնդիրներ | Քնի անցման խթանում | 77 | 77 | .05 | .41 | 5.33 | <.001 |
Բարձր ցերեկային քնկոտություն | 85 | 99 | .10 | .24 | 2.65 | .008 | |
Հիվանդների խումբ | |||||||
Քնի խանգարումներ | Ընդհանուր | 2187 | 1706 | .41 | .50 | 5.59 | <.001 |
Քնի խանգարումներ | Անքնություն | 1007 | 581 | .10 | .29 | 9.94 | <.001 |
Հիպերսոմնիա | 7954 | 212 | .10 | .28 | 8.38 | <.001 | |
Քնի օբստրուկտիվ ապնոէ | 1741 | 283 | .02 | .25 | 15.51 | <.001 | |
Վերջույթների պարբերական շարժումներ քնած ժամանակ | 18,980 | 212 | .04 | .08 | 2.95 | .003 | |
Նարկոլեպսիա | 18,980 | 152 | .00b | .04 | 17.11 | <.001 | |
Քնի խնդիրներ | Խռռացնել | 2629 | 65 | .42 | .60 | 3.56 | <.001 |
Անքնություն | 6340 | 1001 | .31 | .50 | 11.8 | <.001 | |
Քնի պահպանում | 24,600 | 309 | .27 | .50 | 8.96 | <.001 | |
Քնի արդյունավետություն | 1007 | 119 | .27 | .49 | 4.93 | <.001 | |
Քնելու անցման խթանում | 24,600 | 368 | .27 | .36 | 3.80 | <.001 | |
Մղձավանջներ | 2187 | 133 | .08 | .27 | 7.43 | <.001 | |
Բարձր ցերեկային քնկոտություն | 16,583 | 651 | .09 | .27 | 15.27 | <.001 | |
Առավոտյան վաղ արթնացում | 24,600 | 364 | .18 | .38 | 9.76 | <.001 | |
Լուսնոտություն | 4972 | 99 | .02 | .09 | 4.85 | <.001 |
Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հաճախ են ասոցացվում քնի խանգարումների հետ, հատկապես, երբ ուղեկցվում են ալֆա-սինուկլեինի կուտակմամբ, ցրված համակարգային ատրոֆիա, Պարկինսոնի հիվանդություն, Լևիի մարմնիկներով դեմենցիա[21][22][23][24][25][26][27]։ Օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում առաջանում են քնի տարբեր խանգարումներ, սովորաբար անքնություն (70%-ի շրջանում), հիպերսոմնիա (50%-ից ավելիի շրջանում), արագ քնի վարքային խանգարումներով(40%-ի շրջանում և կապված է շարժիչ ֆունկցիայի խանգարման հետ)[21][22][23][24][25][26][27]։ Բացի դրանից RBD-ն տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման նախատրամադրող գործոն է[22][24]։ Քնի խանգարումներ դիտվում են նաև Ալցհեյմերի հիվանդության ժամանակ[22][24][26]։ Այս հիվանդությամբ տառապողների 45%-ն ունենում են քնի խանգարումներ։ Եթե հիմնվենք խնամակալների խոսքերի վրա այդ թիվը հասնում է մինչև 70%։ Ինչպես Պարկինսոնի հիվանդության, այնպեսլ էլ Ալցհեյմերի դեպքում հաճախ են հայտնաբերվում անքնությունը և հիպերսոմնիան, որի պատճառը բետա-ամիլոիդի կուտակումն է ցիրկադային ռիթմի և մելատոնինի փոփոխությամբ[22][24][28]։ Բացի դրանից Ալցհեյմերի հիվանդության ժամանակ փոխվում է քնի փուլերի հերթագայության փոփոխությամբ[22][24][26]։ Չնայած տարիքի հետ փոխվում է քնի ենթակառուցվածքը, բայց այս դեպքում խնդիրը խորանում է[28]։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում քնի խանգարումը կապված է երազային ցնորքների(հալուցինացիա)բարձր տագնապայնությամբ, անընդհատ արթնացումներով։ Այս փոփոխությունները հավանաբար կապված են արևի մայր մտնելու հետ՝ կենսքաբանական ժամացույցի տիպիկ փոփոխություն[24][28]։ Նեյրոդեգֆեներատիվ փոփխությունները հիմնականում կապված են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններրի հետ, որոնք խախտում են քունը և արթնությունը, ցիրկադային ռիթմը, շարժողական կամ ոչ շարժողական գործառույթները[22][24]։ Մյուս կողմից քնի խանգարումները ազդում են ճանաչողական գործառույթի, բուժառուի հոգեվիճակի և կյանքի որակի վրա[24][27][28]։ Դրանից զատ այսպիսի վարքագծային փոփոխությունները ազդում են նաև այս բուժառուների հարազատների և խնամակալների վրա[24][27][28]։ Կատարված սահմանափակ հետազոտությունները այս հարցի վերաբերյալ և կյանքի տևողության երկարացումը պահանջում են քնի խանգարումների և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջև կապի առավել մանրամասն հետազոտություն[22][28]։
ԴԵմենցիայի 70% դեպքերի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է[29]։ Չնայած այս մեծ թվին, մեր պատկերացումները հիվանդության հիմնական մեխանիզմների վերաբերյալ դեռևս սահմանասփակ են[29]։ Վերջին հետազոտությունները բացահայտել են, որ կա կապ քնի խանգարումների և Ալցհեյմերի հիվանդության միջև[29][30]։
Քունը փուխվում է ծերացմանը զուգահեռ[30]։ Ժամանակի հետ նվազում է քնի տևողությունը և աչքերի դանդաղ շարժման փուլի տևողությունը, հատկապես SWS-ի դեպքում(պահպանվում է 10%-ից քիչ դեպքերում)։ Մեծահասակները նաև ավելի հակված են քնի ապնոէին և անքնությանը[30]։
Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ճանաչողական ֆունկցիայի և հիշողության խանգարումներից բացի նկատվում են նաև քնի զգալի խանգարումներ և քնի կառուցվածքային փոփոխություններ[29][30]։ Վերջինը կարող է դրսևորվել քնի հատվածավորման, քնի տևողության կարճացման, անքնության, ցերեկային քնկոտության, քնի որոշակի փուլերի տևողության կրճատման և քնի տարբեր ստադիաների նմանությամբ[29]։ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների 60%-ը ունի քնի այսպիսի խանգարում[29]։ Գործոններից մեկը, որը կարող է բացատրել քնի կառուցվածքային նմանատիպ փոփոխությունը ցիրկադային ռիթմի փոփոխությունն է, որը կարգավորում է քունը[29]։ Ցիրկադային ռիթմի խանգարումը բերում է քնի խանգարման[29]։ Որոշ հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն դանդաղած ցիրկադային ռիթմ այն դեպքում, երբ ծերացման բնականոն ընթացքի դեպքում առկա է ընդլայնված ցիրկադային ռիթմ[29][31]։
Այս հոգեկան գանգատներից զատ առկա են նաև երկու հիմնական նյարդաբանական գանգատներ[29][30]։ Առաջինը բետա-ամիլոիդի կուտակումն է և ագրեգացված վահանիկների ձևավորումը[29][30], երկրորդը՝ տաու սպիտակուցի կուտակումն է[29][30]։
Ապացուցվել է, որ քուն-արթնություն ցիկլը ազդում է բետա-ամիլոիդային ծանրաբեռնվածության վրա, որը Ալցհեյմերի հիվանդության կենտրոնական բաղադրիչ է[29][30]։ Արթնության ժամանակ բետա-ամիլոիդի արտադրությունը ավելի արագ է և կայուն, քան քնած ժամանակ[29][30][32]։ Դա բացատրվում է երկու հանգամանքով․ առաջին՝ մետաբոլիկ ակտիվությունը արթնության ժամանակ ավելի բարձր է քան քնած ժամանակ, ինչը, բնականաբար, պայմանավորում է բետա-ամիլոիդի արագ սինթեզը[29][30]։ Երկրորդ՝ օքսիդատիվ սթրեսը ևս գերակշում է, որն էլի հանգեցնում է բետա-ամիլոիդի սինթեզի շատացմանը[29][30]։
Մյուս կողմից էլ քնի ժամանակ բետա-ամիլոիդի որոշ կառուցվածքային մասեր քայքայվում են, և այն ստանում է ատամնավոր կառույցի տեսք[29][30][32]։ Գլիմֆատիկ համակարգը կատարում է այս գործառույթը գլիֆատիկ քլիրենսի միջոցով[29][30][32]։ Այսպիսով արթուն վիճակում բետա ամիլոիդային ծանրաբեռնվածությունը մեծ է, քանի որ մետաբոլիկ ակտիվությունը և օքսիդատիվ սթրեսը գերակշռում են և տեղի չի ունենում քայքայում գլիֆատիկ քլիրենսի միջոցով։ Քնած ժամանակ ծանրաբեռնվածությունը նվազում է, քանի որ ցածր է մետաբոլիկ ակտիվոիւթյունը և օքսիադատիվ սթրեսը։ Այս ամենին գումարած աշխատում է գլիֆատիկ քլիրենսը[29][30]։
Գլիֆատիկ քլիրենսը տեղի է ունենում աչքերի դանդաղ շարժումների փուլում[29][30][32]։ Քնի այս փուլի տևողությունը տարիքի հետ նվազում է[30], ինչը հանգեցնում է գլիֆատիկ քլիրենսի նվազման և բետա-ամիլոիդային ծանրաբեռնվածության մեծացման։ Դա էլ իր հերթին հանգեցնում է բետա-ամիլոիդային վահանիկների առաջացմանը[29][30][32]։ Հետևաբար քնի խանգարումները Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ վատացնում են հիվանդության ընթացքը։
Աչքերի դանդաղ շարժումների փուլի տևողության և որակի նվազումը, ինչպես նաև քնի խանգարումը կհանգեցնեն բետա-ամիլոիդային վահանիկների քանակի շատացմանը[29][30]։ Սկզբում այդ գործընթացը տեղի է ունենում հիպոկամպում, որի գլխուղեղի կառուցվածքային մաս է, որը պատասխանատու է երկարատև հիշողության համար[29][30]։ Տեղի է ունենում հիպոկամպի բջիջների քայքայում, ինչն էլ հանգեցնում է ճանաչողական գործառույթի և հիշողության խանգարմանը[29]։
Չնայած պատճառահետևանքային կապերը բացահայտված չեն, Ալցհեյմերի հիվանդության պրոգրեսիվումը կորելացվում է քնի արտահայտված խանգարումների հետ[29]։ Նույն ձևով քնի խանգարումները վատացնում են հիվանդության ընթացքը՝ ստեղծելով դրական հետադարձ կապ[29]։ Այդ ամենի արդյունքում քնի խանգարումները չեն համարվում զուտ Ալցհեյմերի հիվանդության սիմպտոմ։ Կապը քնի խանգարումների և Ալցհեյմերի հիվանդության միջև երկկողմանի է[30]։
Մյուս կողմից էլ հաստատված է, որ երկարատև հիշողության ձևավորումը տեղի է ունենում աչքերի դանդաղ շարժման փուլի ժամանակ[29][33]։ Դա նշանակում է, որ այս փուլի տևողության կրճատումը ևս հանգեցնում է երկարատև հիպոկապ-կապված հիշողության ձևավորման խանգարման[29][33]։ Դա նվազեցնում է աշխատունակությունը, որը Ալցհեյմերի հիվանդության կենտրոնական նշաններից է[29]։
Վերջին հետազոտությունները կապված են քնի խանգարումների, նեյրոգենեզի և Ալցհեյմերի հիվանդության հետ[29]։ Ենթահատիկավոր և ենթափորոքային գոտիներում շարունակում է նեյրոնների վերանորոգումը մեծահասակների մոտ[29][34]։ Հետո այդ բջիջները ընդգրկվում են նոր նյարդային սինապսների մեջ ենթահատիկավոր գոտում, որը գտնվում է հիպոկամպում[29][34]։ Այդ բջիջները և նոր նյարդային կապերը օգնում են կրթմանը և հիշելուն՝ ունենալով կարևոր դեր հիպոկամպային հիշողության ձևավորման մեջ[29]։ Բայց վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ կան նեյրոգենեզը ընդհատող մի շարք գործոններ[29], այդ թվում սթրես և տևական անբավավար քուն(մի օրց ավել տևող)[29]։ Այդպիսով, Ալցհեյմերի հիվանդության դեպքում հանդիպող քնի խանգարումները կարող են ճնշել նեյրոգենեզը և ընկճել հիպոկամպի գործառույթը[29]։ Դա էլ հանգեցնում է հիշողության վատացմանը և արագ պրոգրեսիվմանը, իսկ Ալցհեյմերի հիվանդության պրոգրեսիվումը խորացնում է քնի խանգարումը[29]։
Քնի կառուցվածքային փոփոխությունները դիտվում են Ալցհեյմերի հիվանդության նախակլոնիկ փուլում[29]։ Այդ փոփոխությունները կարող են կիրառվել Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկ ունեցող անձանց հայտնաբերման համար[29]։ Բայց սա դեռ միայն վարկած է։
Չնայած քնի խանգարումների և Ալցհեյմերի հիվանդության մեխանիզմը և պատճառահետևանքային կապը պարզված չէ, վերը նկարագրված արդյունքները արդեն տալիս են շատ պատկերացումներ և հնարավորություն կենտրոնանալու ռիսկի խմբերի և համապատասխան բուժական մեթոդների ներդրման վրա, որպեսզի դանդաղեցվի ճանաչողական խանգարումների պրոգրեսիվումը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։
Հոգեկան հիվանդություններ ունեցողների քնի խանգարումները կարող են ընդգրկել տարբեր կլինիկական նշաններ, ընդգրկելով, բայց չսահմանափակվելով դրանով։ Դրանք են՝ արտահայտված ցերեկային քնկոտություն, քնի անցնելու խնդիրներ, քնի պահպանման խնդիրներ, գիշերային սարսափներ, քնի մեջ խոսել, լուսնոտություն և քնի վատ որակ[35]։ Քնի խանգարումներից անքնությունը, հիպերսոմնիան, քնի դանդաղ փուլի խանգարումները լայնորեն տարածված են ծանր հոգեկան հիվանդությունների դեպքում, ինչպիսին են օրինակ փսիխոտիկ խանգարումները[36]։ Շիզոֆրենիա ունեցող անձանց մոտ քնի խանգարումները խորացնում են ճանաչողական դեֆիցիտը ուսանելու և հիշողության ոլորտներում։ Քնի խանգարումները հաճախ ի հայտ են գհալիս փսիխոզից առաջ։
Չքնելը կարող է առաջացնել ցնորքներ, զառանցանք և դեպրեսիա[37]։ 2019 թվականի հետազոտությունները ուսումնասիրել են վերը նշված երեք խանգարումները շիզոֆրենիայի, բիպոլյար խանգարման ժամանակ։ Հետազոտություններին մասնակցել են 617 շիզոֆրենիկ խանգարում ունեցող, 440 բիպոլյար խանգարում ունեցող և 173 առողջ հսկիչ խումբ։ Քնի խանգարումները հայտնաբերվել են դեպրեսիվ նշանների գնահատման սանդղակով(անգլ.՝ clinician rated scale )[36]։ Արդյունքները ցույց տվեցին, որ քնի խանգարման գոնե մեկ տիպ հաստատվել է 78% շիզոֆրենիկ խանգարում ունեցող, 69% բիպոլյար խանգարում ունեցող և 39% առողջ հսկիչ խմբի մարդկանց մոտ[36]։ Շիզոֆրենիայի դեպքում քնի խանգարումները ավելի հաճախ են հանդիպում բիպոլյար խանգարման և հսկիչ խմբի համեմատությամբ։ Շիզոֆրենիա ունեցողների մոտ հաճախ է հանդիպում հիպերսոմնիան, քնի դանդաղ փուլի խանգարումները երեք անգամ ավելի հաճախ են հանդիպում շիզոֆրենիկների մոտ քան բիպոլյար խանգարում ունեցողների մոտ[36]։ Անքնությունը բոլոր երեք խմբերում հանդիպել է ամենահաճախը[36]։
Բիպոլյար խանգարման հիմնական վարքային նշաններից է խախտված քունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բիպոլյար խանգարում ունեցողների 23-78%-ը հայտնում է քնի տևողության երկարացման կամ հիպերսոմնիայի մասին[35]։ Բիպոլյար խանգարման պաթոգենեզը, ներառյալ՝ ինքնասպանության բարձր ռիսկը, հնարավոր է կապված լինի ցիրկադային ռիթմերի խախտման հետ, իսկ քնի խանգարումը պատճառ է դառնում տրամադրության անկայունության[38]։ Բիպոլյար խանգարման դեպքում քնի հետ կապված առավել տարածված խանգարումներ են հիպերսոմնիային լրացնող անքնությունը, գիշերային սարսափները, քնի որակի վատացումը, արտահայտված ցերեկային քնկոտությունը և այլն[38]։ Դրանից բացի կենդանիների մոդելների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քնի անբավարարությունը կարող են առաջացնել բիպոլյար մանիայի էպիզոդներ լաբորատոր մկների մոտ։ Բայց այդ մոդելները դեռ սահմանափակ տեղեկատվություն են տալիս մարդկանց բիպոլյար խանգարման տարբեր նշանների, այդ թվում քնի խանգարումների մեխանիզմի մասին[39]։
Քնի խանգարումները(անքնություն կամ հիպերսոմնիա) պարտադիր ախտորոշիչ ցուցանիշ չեն, բայց համարվում են հաճած հանդիպող նշաններից մեկը մեծ դեպրեսիվ խանգարում ունեցողների մոտ[40]։ Անքնության և հիպերսոմնիայի տարածվածությունը մեծ դեպրեսիվ խանգարում ունեցողների մոտ կազմում է 88% և 27% համապատասխանաբար։ Իսկ անքնություն ունեցողների մոտ երեք անգամ բարձրանում է մեծ դեպրեսիվ խանգարման ռիսկը[41]։ Ընկճված տրամադրությունը և արդյունավետ քունը խիստ կապված են միմյանց հետ[41] ․ քնի խանգարումնմերը կարող են նախորդել դեպրեսիվ խանգարումներին, կամ առկա դեպրեսիան բերում է քնի խանգարման[41]։ Հոգնածությունը և քնի խանգարումը(ոչ պարբերական արտահայտված քնկոտություն) դեպրեսիայի նշաններ են։ Վերջին հետազոտությունների արդյունքներով հոգնածությունը և քնմի խանգարումները մեծ դեպրեսիվ խանգարման շարժիչ ուժերն են և կապում են մեծ դեպրեսիվ խանգարման նշանները գեներալիզացված տագնապային խանգարման հետ[42]։
Քնի խանգարման բուժումը բաժանում են չորս դասի՝
Նշված ընդհանուր մոտեցումներից ոչ մեկը բավարար չէ քնի խանգարումների բուժման համար։ Կոնկրետ բուժման մեթոդի ընտրությունը կախված է բուժառուի ախտորոշումից, բժշկական և հոգեբուժական հիվանդության պատմությանը համապատասխան, ինչպես նաև բուժող բժշկի փորձից։ Հաճախ վարքային/հոգեթերապևտիկ և դեղորայքային մոտեցումները կարող են համակցվել առավելագույն արդյունքի հասնելու համար։
Երկրորդային քնի խանգարումների բուժումը, որոնք հոգեբուժական, բժշկական հիվանդությունների կամ հոգեմետ դեղերի չարաշահման հետևանք են, ընդգրկում է հիմնվում է հիմնական հիվանդության բուժման վրա[43]։ Դեղերը և բուժման սոմատիկ մեթոդները ապահովում են վիճակի ավելի արագ թեթևացում օրինակ նարկոլեպսիայի ժամանակ, որոնք նախընտրելի է բուժել դեղատոմսով տրամադրվող դեղերով օրինակ մոդաֆինիլ[17]։ Իսկ քրոնիկ կամ առաջնային անքնության բուժման համար ավելի արդյունավետ է վարքային թերապիան՝ հեռավոր արդյունքներով։ Մանկական տարիքում քնի խանգարումներով, որով տառապում են զարգացման հապաղում կամ հոգեկան խանգարում ունեցող երեխաների 70%-ը, ոչ բավարար են ուսումնասիրված և բավարար չեն բուժվում։ Դեռահասների շրջանում լայնորեն տարածված են քնի փուլերի խանգարումը, եթե նրանց դպրոցական գրաֆիկը չի համապատասխանում քնի ցիրկադային ռիթմին։ Էֆֆեկտիվ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից, քնի ժամերի վերաբերյալ օրագրի պահումից և քնի հետազոտությունից։ Քնի հիգիենայի փոփոխումը կարող է լուծել խնդիրը, բայց հաճախ դեղորայքային բուժման կարիք է առաջանում[44]։ Ապացուցվել է նաև, որ մի քանի քնի խանգարումները ազդում են նաև գլյուկոզայի փոխանակության վրա[44]։
Գլխուղեղում հիստամինը ունի արթնացնող/ակտիվացնող դեր։ Հիստամը ապահովում է ալերգիկ ռեակցիայի ձևավորումը, հանգեցնելով արթնության և խոչընդոտում է քնելուն[45]։ Ալերգիկ ռինիտ ունեցողների մեծամասնության մոտ առկա է քնի խանգարում։ Ըստ Առողջապահության համաշխարհային ինստիտուտի(անգլ.՝ NIH) հետազոտությունների բացահայտվել է, որ ալերգիկ նշանները կտրուկ վատացնում են քունը, իսկ աստիճանը կապված է ալերգիկ նշանների ծանրությունից[46][47]։ Նաև ապացուցվել է, որ հակաալերգիկ բուժումը լավ է անդրադառնում քնի ապնոէի վրա[48]։
2012 թվականին կատարված տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ ներկայում եղած հետազոտությունները անբավարար են ասեղնաբուժության արդյունավետության վերաբերյալ, հետևաբար և անքնության բուժման ցուցման համար[49]։ Երկու հետազոտությունների արդյունքների համադրումը ենթադրում են, որ ասեղնաբուժությունը որոշակիորեն լավացնում է անքնությամբ տառապողների քնի որակը[49] ։ Այն հիմնականում ցուցված է մեծահասակներին։ Իսկ երեխաների դեպքում ասեղնաբուժության կիրառման մասին հարցերը հետազոտության կարիք ունեն։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիպնոսը կարող է օգտակար լինել քնի որոշակի խանգարումների դեպքում որոշ բուժառուների համար[50]։ «Սուր և քրոնիկ անքնությունը հաճախ է ենթարկվում ռելաքսիացիայի և հիպնոտիկ մեթոդներին պահպանելով քնի հիգիենան[51] Հիպնոթերապիան օգնում է նաև գիշերային սարսափների դեպքում և քնային վախերի դեպքում։ Կան նաև տվյալներ հիպնոթերապիայի դրական ազդեցության մասին պարասոմնիաների բուժման[52][53], մասնավորապես գիշերային անմիզապահության, լուսնոտության բուժման[54]։ Հիպնոթերապիան որպես բուժման մեթոդ ուսումնասիրվել է թե՛ երեխաների[55], թե՛ մեծահասակների[54] բուժման կոնտեքստում։
Չնայած այս մեթոդի գիտական հաստատման համար հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ, բայց եղած տվյալները ցույց են տալիս, որ երաժշտաթերապիան որոշակիորեն կարգավորում է քնի սուր ու քրոնիկ խանգարումները։ Մասնակիցները (18 տարեկանից բարձր), որոնք ունեին քնի սուր կամ քրոնիկ խանգարում, ենթարկվել էին հսկիչ ռանդոմիզացված հետազոտության, որի ժամանակ նկատվել է նրանց քնի տևողության երկարում երքաժշտաթերապիայի միջոցով։ Որպեսզի գնահատվի քնի որակը, հետազոտողները ուսումնասիրեցին սուբյեկտիվ ցուցանիշները (օրինակ անկետաներ) և օբյեկտիվ նշանները (օրինակ պոլիսոմնոգրաֆիա)։ Այս հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ երաժշտաթերապիան իսկապես կարգավորում է քնի որակը սուր և քրոնիկ խանգարումների ժամանակ։ Չնայած այս արդյունքները վերջնական չեն և դեռ հավելյալ հետազոտությևնների կարիք կա, բայց նրանք կարող են հիմք լինել երաժշտաթերապիան որպես բուժման մեթոդ կիրառելու համար[56]։ Այլ հետազոտությունների արդյունքներով ստացվել է նմանատիպ պատկեր[57]։ Այն մասնակիցները, որոնք լսել են երաժշտություն ավելի լավ են քնել, քան նրանք, որոնք չեն լսել։ Երաժշտությունը օգնում է հասնել ներքին հանգստության, որը օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցը աշխատեցնում է ի օգուտ քնելուն[58][59]։ Այն օգնում է թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Ավելի արդյունավետ է երաժշտությունը լսել անմիջապես քնելուց առաջ, որը արագացնում է քնի անցումը[60]։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնին օգտակար է մարդկանց արագ քնելու համար, օգնում է երկար քնել և լավացնում է կյանքի որակը։ Որպեսզի դա հաստատեն, անցկացվել են մի շարք հետազոտություններ, որոնք համեմատել են մելատոնին օգտագործածների արդյունքները պլացեբոյի հետ։ Դրա արդյունքում հետազոտողները պարզեցին, որ մելատոնինը նվազեցնում է քնի անցնելու ժամանակը և երկարացնում է քնի տևողությունը[61][62], բայց քնի որակի վրա թողել է աննշան ազդեցություն ի համեմատ պլացեբոյի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.