Սնոֆրիսք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սնոֆրիսք (նորվ.՝ Snøfrisk՝ «թարմ, ինչպես ձյունը», կարդացվում է նաև սնյոֆրիսկ), սերուցքային նորվեգական պանրի տեսակ։ Պատրաստվում է 80 % այծի կաթից և 20 % կովի սերուցքից։
Սնոֆրիսք Snøfrisk | |
---|---|
Տեսակ | պանիր այծի կաթից |
Առաջացման երկիր | Նորվեգիա |
Պաստերիզացում | պաստերիզացված |
Կազմվածք | կիսակոշտ |
Պանիրն առաջին անգամ ներկայացվել է Լիլեհամերում 1994 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։
Նորվեգական «TINE» կազմակերպությունն արտադրում է «Սնոֆրիսքը» երկու տարբերակով՝ այծի կիսակոշտ պանիր «Սնոֆրիսք» և թարմ լոռային սերուցքային «Սնոֆրիսք»՝ կովի սերուցքի հավելումով։ Թողարկվում է բրգաձև պլաստիկ տուփերով, ինչպես դասական, այնպես էլ տարատեսակ հավելումներով՝ սնկեր, սամիթ, կարմիր սոխ և այլն։
Այծի կիսակոշտ Snøfrisk hard cheese պանիրը, որը թողարկում է նույն ապրանքանիշը, ունի մանր կլոր անցքեր, սպիտակ գույն, պատրաստվում է ամբողջությամբ պաստերիզացված այծի կաթից։ Կազմությամբ առաձգական է, համն արտահայտիչ է, փոքր-ինչ թթու, հագեցած[1]։ Աղը կազմում է միջինը 1.5 %
Պանիրը հարմար է բուտերբրոդների, աղի ակրատների, «շվեդական սեղանի» համար։ Սնոֆրիսքը կարող է նաև հանդես գալ որպես սերուցքի, թթվասերի կամ սոուսներում ու շոգեխաշման ժամանակ սերուցքային կրեմի այլընտրանք։ Նաև կարող է կիրառվել սերուցքային աղանդերի և մրգերով ու հատապտուղներով կարկանդակների համար[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.