ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Էլե Ռանսոն (անգլ.՝ Paul-Elie Ranson,մարտի 29, 1861[1][2][3] կամ մարտի 29, 1864[4], Լիմոժ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - փետրվարի 20, 1909[1][5][6][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի նկարիչ, դիզայներ և գրաֆիկ, նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Պոլ Ռանսոն ֆր.՝ Paul-Élie Ranson | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1861[1][2][3] կամ մարտի 29, 1864[4] |
Ծննդավայր | Լիմոժ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 20, 1909[1][5][6][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գրող և խեցեգործ |
Ոճ | սիմվոլիզմ[7][8] |
Ուշագրավ աշխատանքներ | Witch with a black cat?, Q17493688? և Q17493935? |
Paul-Élie Ranson Վիքիպահեստում |
Ծնվել է Լիմոժում, մանր պաշտոնյայի ընտանիքում։ Սովորել է Դեկորատիվ արվեստի դպրոցում։ 1886 թվականին ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա, որտեղ երկու տարի անց հանդիպել է Պոլ Սերյուզեին, 1890 թվականից սկսել է անդամակցել Սերյուզեի կողմից ստեղծված «Նաբի» խմբին (ֆր.՝ Nabis)` դառնալով խմբի ստեղծագործական առաջնորդներից մեկը։ «Նաբիի» անդամներն ամեն շաբաթ հավաք էին կազմակերպում Մոնպառնասում` Ռանսոնի և իր կնոջ` Մարի Ֆրանսուայի տանը։ Ռանսոնը հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, թեոսոֆիայով և առեղծվածով։ Հենց նա է առաջարկել «Նաբիի լեզվի» ներմուծումը, որով խմբի անդամները շփվել են իրար հետ խմբի սահմաններում։ Այս ամենին զուգընթաց նա նաև հետաքրքրվել է դեկորատիվ արվեստով, գորգագործությամբ և ստեղծել է շատ նկարներ գոբելենի համար։ 1908 թվականին, «Նաբի» խմբի գոյության դադարեցումից երեք տարի անց, կնոջ հետ համատեղ նկարիչը հիմնել է «Ռանսոնի ակադեմիան», Ժյուլիանի ակադեմիայի նմանությամբ, որտեղ դասավանդել է ինչպես հենց ինքը` Ռանսոնը, այնպես էլ «Նաբի» խմբի այլ անդամներ, օրինակ` Պոլ Սերյուզեն, Դենի Մորիսը։ Ռանսոնի ուսուցման մեթոդների հիմքում ընկած են եղել «Նաբի» խմբում կիրառված մեթոդները և գաղափարները։ Ակադեմիայի ստեղծումից որոշ ժամանակ անց, 1909 թվականի փետրվարին, Պոլ Ռանսոնը մահացել է, և հաստատությունը սկսել է ղեկավարել նրա կինը։
Ռանսոնի ակադեմիան որոշ ընդմիջումներով գոյություն է ունեցել մինչև 1955 թվականը, որից հետո վերջնականապես փակվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.