From Wikipedia, the free encyclopedia
Շեյն Հարփեր (անգլ.՝ Shane Steven Harper փետրվարի 14, 1993, Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ[1], դերասան, պարող և երգերի հեղինակ։ Ճանաչում է ձեռք բերել «Հաջողությո՜ւն, Չարլի՛» հեռուստասերիալում խաղացած Սպենսեր Ուոլշի դերով[2]։
Շեյն Հարփեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և պարող |
Ժանրեր | փոփ |
shaneharper.com | |
Հարփերը ծնվել է Լա Հոլյաում՝ Կալիֆոռնիայում։ 9 տարեկանում սկսել է երգել և կիթառ, դաշնամուր նվագել։ Նա կարող է պարել բալետ, ջազ և հիփ-հոփ։ Նվագում է ակուստիկ կիթառ։ 1998 թվականին Հարփերի ընտանիքը տեղափոխվել է Օրինջի շրջանի՝ Սան Դիեգո քաղաք։ Շեյնի քույրը՝ Սամանտան, պրոֆեսիոնալ պարուհի է, իսկ կրտսեր եղբայրը՝ մոդել Շեյնը, քրիստոնյա է[3]։
Շեյնը մինչև Nickelodeon-ի ամենաերիտասարդ առաջատար պարողը դառնալը, իր կարիերան սկսել է ֆիլմերում և հեռուստաշոուներում («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ», «Re-Aimatedn», «Պարային հեղափոխություն») աննշան դերեր խաղալով։ 2010-2013 թվականներին նկարահանվել է «Դիսնեյ» հեռուստաալիքի «Հաջողությո՜ւն, Չարլի՛» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալում խաղացած դերը նրան մեծ ճանաչում է բերել։ 2014 թվականին նկարահանվել է «Աստված չի մահացել» ֆիլմում, որը հայտնի է դարձել Ամերիկայում։
2012 թվականին հանդիպել է «Հաջողությո՜ւն, Չարլի՛» սերիալի գործընկերուհու՝ Բրիջիթ Մենդլերի հետ[4]։ 2015 թվականի սկզբին Բրիջիթը Humor Mill ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ ինքը և Շեյնը բաժանվել են։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ս | Զոուի 101 | Zoey 101 | Tenth Grader |
2007 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ | High School Musical 2 | պարող |
2010 | ֆ | Իմ անունը Կխան է | My Name Is Khan | Թիմ |
2010-2014 | ս | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Good Luck Charlie | Սպենսեր Ուոլշ |
2010 | ֆ | Բարև, Ջուլի՛ | Flipped | Մեթ Բայկեր |
2011 | ֆ | Ուեյվերլի Փլեյսի կախարդները | Wizards of Waverly Place | Ֆիդել |
2013-2014 | ս | Անշնորհք | Awkward | Օսթին Ուելշ |
2014 | ֆ | Աստված չի մահացել (ֆիլմ) | God's Not Dead | Ջոշ Ուիտոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.