From Wikipedia, the free encyclopedia
Շեկերե (Ṣẹ̀kẹ̀rẹ̀)[1], արևմտաաֆրիկյան հարվածային գործիք, իդիոֆոն։ Օգտագործվում է նաև Կարիբյան կղզիների երաժշտական մեղեդիների մեջ։ Գործիքի կմախքը պատրաստվում է չոր շշադդմից, իսկ ժամանակակից արտադրողները պատրաստում են այն նաև ապակուց և պլաստիկ զանգվածից։ Գործիքի ձայնը կախված է դդմի ձևից։ Դդումը երկար չորացնում են, հետո հեռացնում են սերմերը և միջուկը։ Դրսից գործիքը շրջահյուսված է ուլունքներով և սերմերով, որոնք առանձնահատուկ ձայն են ավելացնում։
Շեկերե | |
---|---|
Որակավորում | Հարվածային գործիքներ |
Մարակաս |
Գործիքը հայտնի է արևմտաաֆրիկյան ու լատինաամերիկյան ժողովրդական ավանդույթների մեջ, նաև մի քանի հայտնի այլ երաժշտական ոճերում։ Շեկերեն կարելի է տարբեր ձևերով նվագել՝ խփելով, թափահարելով, պտտեցնելով։ Դրա երաժշտական ունակությունները ավելի շատ են, քան նմանատիպ մարակասներինը։
Ամբողջ Աֆրիկա մայրցամաքում գոյույթյուն ունեն նմանատիպ գործիքներ, օրինակ՝ աքսաթսե, լիլոլոն, ջաբարան (Գվինեա), ուշական, չեքերե և սաա սաա (Լիբերիա)։
Կուբայում չեքերեն (chekeré), որը հայտնի է նաև որպես ագյու, մեծ դդում է (մոտ 50 սմ երկարությամբ) և գրեթե լրիվ շրջահյուսված է ցանցով, որին ամրացված են գունավոր ուլունքներ։ Լայն օգտագործվում է աֆրոկուբայական երաժշտության մեջ։ Առաջացնում է տարբեր ձայներ և էֆեկտներ․ երաժշտական առումով այն ավելի ճկուն է, քան մարակասները[2][3]։
Բրազիլիայում այդ աֆրիկյան դդումից ստեղծված չխչխկանը կոչվում է «xequerê»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.