From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոն (անգլ.՝ Michael Ray Nguyen-Stevenson, նոյեմբերի 19, 1989, Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Թայգա (Tyga [Thank You God Always]), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել 2008 թվականին իր «Coconut Juice» դեբյուտային սինգլի թողարկումից հետո, որին հաջորդում է նրա դեբյուտային «No Introduction» ստուդիական ալբոմի թողարկումը նույն տարվա հունիսին։ 2012 թվականի փետրվարին նա թողարկում է իր «Careless World: Rise of the Last King» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը, որին հաջորդում է նրա «Hotel California» երրորդ ալբոմը 2013 թվականի ապրիլին։ Իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The Gold Album: 18th Dynasty», թողարկվել է 2015 թվականի հունիսին։
Թայգա | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Micheal Ray Stevenson[1] |
Նաև հայտնի է որպես | Tyga և T-Raww |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1989 (34 տարեկան) Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, փոփ-ռեփ, Ուեսթ քոսթ հիփ-հոփ, փոփ և Թրեպ երաժշտություն |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, դերասան և հեռուստատեսային դեմք |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Young Money Entertainment, Crush Management, Def Jam Recordings, GOOD Music, Cash Money Records, Last Kings Records?, Էմփայը դիսթրիբյուշն և Columbia Records[2] |
Կրթություն | Gardena High School? |
Անդամակցություն | Young Money? |
Ամուսին | Jordan Craig? |
Կայք | tygamusic.com |
Tyga Վիքիպահեստում |
Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Կոմպտոն քաղաքում, 1989 թվականի նոյեմբերի 19-ին։
Մինչև իր դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումը, Թայգան արդեն որոշակի հայտնիություն էր ձեռք բերել իր միքսթեյպ թողարկումների շնորհիվ։ 2008 թվականի հունիսի 10-ին նա թողարկում է իր «No Introduction» դեբյուտային ստուդիական ալբոմը[3]։ Ալբոմի «Diamond Life» երգը, հետագայում հնչել է Need for Speed: Undercover և Madden NFL 2009 համակարգչային խաղերում, ինչպես նաև «Կռիվ» (2009) ֆիլմում։ Թայգան ավելի մեծ ճանաչավածություն ձեռք բերեց 2010 թվականին, երբ ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը իր «Deuces» երգի համար համագործակցեց նրա և երգիչ Քևին Մակքոլի հետ։ Երգը Բիլբորդի Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ հաջորդ տարի այն նաև առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ համագործակցություն» անվանակարգում[4]։
Այս ընթացքում Թայգան ավելի շատ կենտրոնանում է իր «Careless World: Rise of the Last King» երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2011 թվականի մայիսի 17-ին թողարկվում է ալբոմի առաջին սինգլը՝ «Far Away» երգը[5], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը։ «Still Got It» երգը, որը ալբոմի երկրորդ սինգլն է[6], թողարկվում է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին և Billboard Hot 100-ում զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Նույն տարվա դեկտեմբերի 6-ին թողարկվում է ալբոմի երրորդ՝ «Rack City» սինգլը[7], որը նախկինում նաև ընդգրկվել էր Թայգայի «Well Done 2» միքսթեյպում, սակայն որոշակի կոմերցիոն հաջողություններ գրանցելուց հետո նաև ընդգրկվում է նրա երկրորդ ստուդիական ալբոմի երգացանկում։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում է մտնում 91-րդ հորիզոնականով, սակայն որոշ ժամանակ անց բարձրանում է 7-րդ հորիզոնական։ 2012 թվականի հունվարի 13-ին թողարկվում է ալբոմի չորրորդ սինգլը՝ «Faded» երգը[8], որը Billboard Hot 100-ում 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
2012 թվականի փետրվարի 21-ին «Careless World: Rise of the Last King» ալբոմը պաշտոնապես թողարկվում է։ Այն առաջին շաբաթում 61,000 օրինակի վաճառք է ունենում Միացյալ Նահանգներում և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով[9][10][11]։ Նույն տարվա հունիսի 23-ին թողարկվում է նաև ալբոմի հինգերորդ՝ «Make It Nasty» սինգլը[12]։
2012 թվականի օգոստոսին Թայգան հայտարարում է, որ իր երրորդ ստուդիական ալբոմը կոչվելու է «Hotel California»[13][14]: 2013 թվականի հունվարի 15-ին թողարկվում է ալբոմի առաջին սինգլը՝ «Dope» երգը[15], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը։ Ալբոմի երկրորդ՝ «For the Road» սինգլը, թողարկվում է 2013 թվականի ապրիլի 4-ին[16]։ Մի քանի օր անց՝ ապրիլի 9-ին, «Hotel California» ալբոմը թողարկվում է։ Առաջին շաբաթում ալբոմը ունենում է 54,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգերում և Billboard 200 է մտնում 7-րդ հորիզոնականով[17]։ Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց՝ օգոստոսի 27-ին, թողարկվում է ալբոմի երրորդ սինգլը՝ «Show You» երգը[18]։
2013 թվականի հոկտեմբերի 21-ին Թայգան թողարկում է իր «Wait for a Minute» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Ջասթին Բիբերը[19]։ 2014 թվականի ապրիլի 9-ին թողարկվում է «Hookah» երգը համագործակցությամբ ռեփեր Յանգ Թագի հետ[20]։ 2015 թվականի հունիսի 23-ին Թայգան թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «The Gold Album: 18th Dynasty» անվանումը։ Այդ ալբոմը ունենալով վաճառաքի շատ ցածր վարկանիշ (ընդամենը 2,200 օրինակի վաճառք առաջին շաբաթում), անգամ որևէ հորիզոնական չի զբաղեցնում Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[21]։
2011 թվականի հոկտեմբերին Թայգան Մայամիում ծանոթացել է մոդել/մերկապարուհի Բլեք Չայնայի հետ[22][23], ով հետագայում նկարահանվում է Թայգայի «Rack City» տեսահոլովակի գլխավոր հերոսուհու կերպարում[24]։ 2012 թվականի մարտին նրանք միասին նկարահանվում են Urban Ink ամսագրի շապիկի համար[25], իսկ նույն ամսում տարածվում են լուրեր, որ Բլեք Չայնան սպասում է Թայգայի երեխային[26]։ Մի քանի ամիս անց՝ հուլիսին, ադ լուրերը հաստատվում են լուսանկարիչների կողմից[24]։ Նրանց որդին՝ Քինգ Կաիրո Սթիվենսոնը, ծնվում է հոկտեմբերի 16-ին, 2012 թվականին[27]։ Նույն տարվա դեկտեմբերին Բլեք Չայնան ինքն է հաստատում իր և Թայգայի միության մասին[28]։ 2014 թվականի օգոստոսին հայտնի է դառնում, որ զույգը բաժանվել է[29]։ 2015 թվականին նա սկսեց հանդիպել ամերիկացի հեռուստատեսային դեմք Քայլի Ջենների հետ[30]։
Ստուդիական ալբոմներ
Համատեղ ալբոմներ
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Grammy Awards | Լավագույն ռեփ համագործակցություն | «Deuces» (Քրիս Բրաունի և Քևին Մակքոլի հետ) |
Առաջադրված |
BET Awards | Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||
2012 | BET Awards | Լավագույն համագործակցություն | «The Motto» (Դրեյքի և Լիլ Ուեյնի հետ) |
Առաջադրված |
Կոկա Կոլայի հեռուստադիտողների ընտրություն | Առաջադրված | |||
BET Hip Hop Awards | Ռիզի կատարյալ կոմբո մրցանակ | Առաջադրված | ||
Լավագույն ակումբային երգ | Առաջադրված | |||
MuchMusic Video Awards | MuchVIBE տարվա հիփ հոփ տեսահոլովակ | Հաղթանակ | ||
MTV Europe Music Awards | Ամերիկացի արտիստ, ով համաշխարհային դառնալուն մոտ է | - | Առաջադրված | |
American Music Awards | Սիրելի ռեփ/հիփ հոփ արտիստ | Առաջադրված | ||
2014 | MTV Video Music Awards | Լավագույն համագործակցություն | «Loyal» (Քրիս Բրաունի և Լիլ Ուեյնի հետ) |
Առաջադրված |
Soul Train Awards | Տարվա լավագույն հիփ հոփ երգ | Հաղթանակ | ||
Տարվա լավագույն երգ | Առաջադրված | |||
Լավագույն պարային կատարում | Հաղթանակ | |||
Լավագույն համագործակցություն | Հաղթանակ | |||
2015 | iHeartRadio Music Awards | Տարվա լավագույն հիփ հոփ/R&B երգ | Առաջադրված | |
Billboard Music Awards | Լավագույն R&B երգ | Առաջադրված | ||
BET Awards | Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||
Տարվա տեսահոլովակ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.