From Wikipedia, the free encyclopedia
Էլիզեին (գերմ.՝ Für Elise), Լյուդվիգ Վան Բեթհովենի՝ դաշնամուրի համար ստեղծած պիես։ Այս ստեղծագործությունը տարիների ընթացքում ձեռք է բերել համաշխարհային հռչակ և դարձել ամենահայտնի պիեսներից մեկը։ Այն ամբողջ աշխարհի երաժշտական դպրոցներում ընդգրկված է որպես պարտադիր նյութ։ Գրվել է լա-մինոր տոնայնությունում։
Էլիզեին գերմ.՝ Für Elise | |
---|---|
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Լյուդվիգ վան Բեթհովեն |
Ստեղծման տարեթիվ | ապրիլի 27, 1810 |
Հրատարակման տարեթիվ | 1867 |
Պարտիտուր | |
Տոնայնություն | Լա մինոր |
Երաժշտական գործիքներ | դաշնամուր |
1865 թվականին Մյունխենում երաժիշտ Լյուդվիգ Նոլը Բաբետ Բրեդլին ցույց է տվել «Էլիզեին» պիեսի բնագիր տարբերակը։ Ձեռագիրը բաղկացած էր նոտաներով ալբոմի թերթերից։ Ալբոմի թերթի վրա Բեթհովենն իր ձեռագրով գրել է՝ «Բեթհովենից երկար հիշողություններով Էլիզե, ապրիլի 27»: Թվականը չի նշվել, սակայն նոտաների վրա՝ ծանոթագրություններին կցված, եղել են 1810 թվականին գրված «Էգմոնտի» ուրվագիծը, ինչը թույլ է տալիս վերագրել ստեղծագործությունը 1810 թվականին։
1867 թվականին առաջին անգամ Լյուդվիգ Նոլը հրապարակել է իր մոտ ունեցած այն տարբերակը, որով այժմ հնչում է դաշնամուրային պիսեը, իսկ բնագիրը անհետացել է։
2009 թվականի հոկտեմբերին Բեթհովենի ստեղծագործությունների ուսումնասիրող, իսպանացի դաշնակահար Լուկա Կյանտորեն Բարսելոնի համալսարանում զեկույցում պնդել է, որ պիեսի այդ տարբերակի հեղինակը չի կարող լինել Բեթհովենը, որը հրապարակել է Լյուդվիգ Նոլը։ Համաձայն իր կատարած ութամյա ուսումնասիրություններին՝ ստեղծագործության թեման և գրեթե ամբողջ նյութը, անկասկած, պատկանում է Բեթհովենին, ինչն ապացուցված է BH 116 ձեռագրի սևագրերի մանրակրկիտ ստուգմամբ, որը պահվում է Բեթհովենի տուն-թանգարանում՝ Բոնում, սակայն բուն ձեռագիրը, որն իր անունը տվել է ստեղծագործությանը, երբեք գոյություն չի ունեցել։
Կա նաև մի տարբերակ, որ պիեսը նվիրված է ռուս կայսր Ալեքսանդր I-ի կնոջը՝ Ելիզավետա Ալեքսեևնային։
1923 թվականին Բեթհովենի ստեղծագործությունների ուսումնասիրող Մաքս Ունգերը ենթադրում էր, որ Նոլը ճիշտ չէ մեկնաբանել կոմպոզիտորի անընթեռնելը ձեռագիրը, և «Էլիզեին» ստեղծագործությունը նվիրված է Բեթհովենի ուսուցչուհի և դաշնակահարուհի Թերեզա Մալֆատի Ֆոն Ռորենբախ ցու Դեցին (1792—1851), ով վիրտուոզ կերպով կատարել է այս պիեսը։ Այս ենթադրությունը ավելի հավանական է այն պատճառով, որ Բեթհովենը հոգ էր տանում նրա մասին և նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ նրա հետ, սակայն մերժում է ստանում։ Բացի այդ, ձեռագիրը երկար ժամանակ պահպանվել է հենց նրա մոտ։ Բաբետ Բրեդլը՝ Բեթհովենի արխիվի սեփականատերը, կոմպոզիտոր Ռուդոլֆ Շախների (1816—1896) միջոցով կարողացել է հայտնվել Մալֆաթիների ընտանիքում, ովքեր Թերեզայի երաժշտական արխիվի ժառանգն են։
Ըստ մեկ այլ տարբերակի՝ 2009 թվականին Բեռլինի երաժշտագետ և Բեթհովենի ստեղծագործությունների ուսումնասիրող Մարտին Կոպիտցը՝ «Բեթհովենն իր ժամանակակիվների աչքերով» հրատարակության հեղինակը ասում է, որ պիեսը նվիրված է գերմանացի սոպրանո-երգիչ էլիզաբեթ Ռյոքոլի փոքր քրոջը՝ տենոր Իյոզեֆ Ռյոքոլին։ Ընկերական շրջապատում նրան անվանում էին Էլիզա, իսկ երբ նա 1810 թվականին Վենից տեղափոխվում է Համբուրգ, Բեթհովենը նրան հրաժեշտի նվեր է անում։ Սակայն, թե ինչպես է պիեսը հայտնվել Թերեզա Մալֆաթիի մոտ դեռ Էլիզաբեթ Ռյոքելի կենդանության օրոք, պարզ չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.