From Wikipedia, the free encyclopedia
Գորշ կարդինալ, գաղտնի կերպով գործող, հատկապես՝ քաղաքականությունում, և, սովորաբար, այդ գործողությունների չափին համապատասխանող լիազորություններով պաշտոններ չզբաղեցնող մարդկանց անվանում։
Ֆրանսիայում Լյուդովիկոս 13-րդի պաշտոնական գահակալության ժամանակ պետությունը իրականում ղեկավարում էր Ռիշելյեն (ում «կարմիր կարդինալ» են անվանել կարդինալին բնորոշ կարմիր գլխարկի համար), ում հետևից էլ կանգնած էր ոչ մի ֆորմալ պաշտոն չզբաղեցնող հայր Ժոզեֆը, ով կրում էր «գորշ կարդինալ» մականունը, քանի որ գորշ գույնի սքեմ կրող Կապուցինների միաբանության վանական էր։ «Երեք հրացանակիրները» վեպում ասվում է, որ «նրա անունը տալիս էին ոչ այլ կերպ, քան շշուկով»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.