From Wikipedia, the free encyclopedia
Գորշ Բու (անգլ.՝ Grey Owl, օջիբվե լեզվով՝ Wa-Sha-Quon-Asin - Գիշերով որս անող, իրական անունը Արչիբալդ Սթենսֆելդ Բիլեյնի (անգլ.՝ Archibald Stansfeld Belaney), սեպտեմբերի 18, 1888[1], Հասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - ապրիլի 13, 1938[1], Փրինս Ալբերտ, Սասկաչևան, Կանադա), անգլիական ծագումով կանադացի բնապահպան, որսորդ և գրող։ Բիլեյնին իրեն հնդկացի է ներկայացրել։ Կյանքի օրոք նա բնապահպանի համբավ էր ձեռք բերել, բայց մահից հետո բացահայտումը, որ նա բնիկ չէ և ինքնակենսագրական այլ կեղծիքները բացասաբար են ազդել նրա հեղինակության վրա։
Գորշ Բու | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Archibald Stansfeld Belaney |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1888[1] |
Ծննդավայր | Հասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 13, 1938[1] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Փրինս Ալբերտ, Սասկաչևան, Կանադա |
Գերեզման | Արքայազն Ալբերտի ազգային պարկ |
Գրական անուն | Grey Owl և Wa-Sha-Quon-Asin |
Մասնագիտություն | գրող, կոնսերվացիոնիստ, բնապահպան և որսորդ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Կանադա |
Ամուսին | Անահարեո |
Grey Owl (naturalist) Վիքիպահեստում |
Բիլեյնին հայտնի է դարձել բնապահպանական խնդիրների մասին գրելով և հրապարակային ելույթներ ունենալով[2]։ Ազգային պարկերի մասնաճյուղի հետ աշխատելով՝ Գորշ Բուն 1931 թվականին դառնում է Մանիտոբայի Ռայդինգ Մաունթին ազգային պարկի կենդանիների խնամող[3]։ Իր բազմաթիվ հոդվածների, գրքերի, ֆիլմերի և դասախոսությունների հետ մեկտեղ, պահպանության վերաբերյալ նրա տեսակետները հասել են Կանադայի սահմաններից դուրս գտնվող հանդիսատեսին։ Նրա բնապահպանական տեսակետները հիմնականում վերաբերում էին բնության վրա մարդկանց բացասական ազդեցությանը, շահույթ ստանալու նպատակով բնության ռեսուրսները ապրանքի վերափոխելուն և մարդկանց բնության հանդեպ հարգալից վերաբերմունք զարգացնելու անհրաժեշտությանը[4]։
Արչիբալդ Ստանսֆելդ Բիլեյնին ծնվել է 1888 թվականի սեպտեմբերին, Միացյալ Թագավորության պատմական Սասեքս կոմսության Հասթինգս քաղաքում[5], Ջորջ Բիլեյնիի և Քեթրին «Քիթթի» Քոքսի ընտանիքում, նա երկու ծնողների կողմից էլ հիմնականում անգլիական ծագում է ունեցել։ Քիթին հոր երկրորդ կինն է եղել։ Արչիի ծնվելուց տարիներ առաջ Ջորջ Բիլեյնին իր առաջին կնոջ՝ Էլիզաբեթ Քոքսի և նրա կրտսեր քրոջ՝ Քեթրինի հետ գաղթել է Միացյալ Նահանգներ։ Էլիզաբեթի վաղարժամ մահից հետո Ջորջը համոզել է Քեթրինին, որը դեռ 20 տարեկան չկար՝ ամուսնանալ իր հետ։ Մի ամուսնություն, որն անօրինական կլիներ Մեծ Բրիտանիայում, որտեղ մահացած կնոջ քրոջ հետ ամուսնութունը մինչև 1907 թվականը ապօրինի է եղել։ Արչիբալդի ծնվելուց առաջ վերադարձել են Մեծ Բրիտանիա։ Ընտանիքն ապրել է Հասթինգսի մոտակայքում, մինչև Քիթիի երկրորդ անգամ հղիանալը։ Ջորջ և Քիթթի Բիլեյնիները լքել են տղային և վերադարձել Միացյալ Նահանգներ[6]։ Արչիբալդը մնացել է Անգլիայում՝ իր հոր մոր՝ Ջուլիանա Բիլեյնիի և հոր երկու կրտսեր քույրերի՝ Ջուլիա Քերոլայն և Ջանեթ Ադելաիդա Բիլեյնիների խնամքի տակ[7]։ Հետագայում մայրը մի քանի անգամ այցելել է նրան։
Ավելի ուշ Բիլեյնին իր հրատարակչին ասել է, որ իր հայրը շոտլանդացի է։ Բիլեյնի ազգանունը իսկապես շոտլանդական արմատներ ունի։ Նրա կենսագիրներից մեկը փաստել է, որ Արչիբալդի հայրական պապը Շոտլանդիայից տեղափոխվել է Անգլիա, որտեղ նա ամուսնացել է և դարձել հաջողակ վաճառական[8][9]։
Բիլեյնին դպրոց է հաճախել Հասթինգսում։ Սովորել է գերազանց, սիրած առարկաներն են եղել անգլերենը, ֆրանսերենը և քիմիան[10]։ Ուսումից ազատ ժամանակ շատ ժամանակ է անցկացրել կարդալով կամ ուսումնասիրելով իրենց տան մոտ գտնվող Սուրբ Հեղինեի անտառը[11]։
Արչիբալդը մանկուց հիացած է եղել ամերիկյան հնդկացիների մասին պատմություններով։ Համոզված լինելով, որ բրիտանացի հարազատները իր կարիքը չունեն՝ 1906 թվականին 18-ամյա Արչիբալդ Բիլեյնին մեկնել է Կանադա։ Գորշ Բուն Ապրել է Օնտարիոյում մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ։
1906 թվականի մարտի 29-ին Բիլեյնին Լիվերպուլում նստել է SS Canada նավը[12] և մեկնել Հալիֆաքս[13]։ Ի սկզբանե նա մտադիր է եղել գյուղատնտեսական գործ ուսումնասիրել Տորոնտոյում, բայց շուտով մեկնել է Օնտարիոյի հյուսիս՝ Թեմագամի Թեմա-Աուգամա։ Անտառապահ և ուղեցույց է աշխատել, թակարդով որս է արել և վաճառքի համար մորթի հայթայթել։ Այնուհետև ապրել է Օջիբվե հնդկացիների շրջանում։ Նա ամուսնացել է հնդկացի կնոջ հետ և սկսել է իրեն «հնդկացի» անվանել՝ ընդունելով հնդկական «Գորշ Բու» մականունը։ Նա իր շրջապատին ասել է, որ եկել է Միացյալ Նահանգներից, և որ իր մայրը Ապաչ է[14]։
Գորշ Բուի առաջին երեք գրքերը՝ «Վերջին սահմանի մարդիկ», «Վայրի ուխտավորները» և «Սաջոյի արկածները և նրա կուղբերը», հավաքվել և վերահրատարակվել են որպես «Գորշ Բու, Երեք ամբողջական և չկրճատված կանադական դասականներ» (2001 թ. ISBN 1-55209-590-8): Նրա բոլոր չորս գրքերից հատվածներ հավաքվել են «Գորշ բուի գիրքը. Վայրի բնության հատընտիր պատմություններ» գրքում (1938; 1989 թ. վերահրատարակություն՝ ISBN 0-7715-9293-0):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.