From Wikipedia, the free encyclopedia
Ատոնալ երաժշտություն, երաժշտություն առանց հնչյունների տոնայնական կազմակերպման։ Առաջացել է 1900-ական թվականների սկզբին, հաստատուն տեղ գտել նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորների (Առնոլդ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ա․ Վեբեռն) ստեղծագործությունների մեջ։
Ատոնալ երաժշտության հիմնական հատկանիշն է՝ տոների լադայինհարմոնիկ փոխհարաբերությունների, հետևաբար նաև տոնիկայի բացակայությունը։ 1922 թվականին Շյոնբերգը ստեղծեց «միայն միմյանց հետ հարաբերակցված 12 տոներով» կոմպոզիցիայի մեթոդը (հետագայում կոչվեց դոդեկաֆոնիա), որի խնդիրն էր ատոնալ երաժշտությունը ենթարկել որոշակի կանոնի։
Ատոնալ երաժշտության գեղագիտական սկզբունքները սերտորեն կապված են էքսպրեսիոնիզմի հետ, ատոնալ երաժշտության մեթոդը, ոճաձեն ու տարրերը կիրառում են զանազան ուղղությունների պատկանող կոմպոզիտորներ (Չ․ Այվզ, Բ․ Բարտոկ, է․ Կշենեկ, Բ․ Բրիտտեև և ուրիշներ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.