Ապստամբը տարեկանի արտում
From Wikipedia, the free encyclopedia
«Ապստամբը տարեկանի արտում» (անգլ.՝ Rebel in the Rye)[3], ամերիկյան կենսագրական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Դենի Սթրոնգը Քենեթ Սլավենսկու՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մասին պատմող «Գնալով տարեկանի միջով» վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 24-ին Սանդեն կինոփառատոնում[4]։ Միացյալ Նահանգների կինոթատրոններում այն թողարկվել է սեպտեմբերի 8-ին։
Ապստամբը տարեկանի արտում անգլ.՝ Rebel in the Rye | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում |
Թվական | 2017 և հոկտեմբերի 6, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեննի Ստրոնգ |
Պրոդյուսեր | Բրյուս Քոհեն |
Սցենարի հեղինակ | Դեննի Ստրոնգ |
Դերակատարներ | Նիկոլաս Հոլթ, Զոյի Դոյչ[1], Քևին Սփեյսի[1], Սառա Փոլսոն[1], Հոուփ Դևիս[1], Վիկտոր Գարբեր[1], Էրիկ Բոգոսյան[1], Բրայան դ'Արսի Ջեյմս[1], Բեռնարդ Ուայթ[1], Դևիդ Բերման[1], Աննա Բուլարդ-Վեռներ[1], Լյուսի Բոյնտոն[1], Ջեյմս Ուրբանյակ, Ադամ Բուշ, Ուիլ Ռոջերս, Էմի Ռուտբերգ[1], Բեռնի ՄակԻներնի[1], Ջեֆերսոն Մեյս և Ուիլ Ռոջերս |
Օպերատոր | Քրամեր Մորգենթաու |
Երաժշտություն | Բեր ՄակՔրիրի |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 106 րոպե |
Շահույթ | $ 378 294[2] |
Սյուժե
Ֆիլմը պատմում է հանրաճանաչ, բայց մենակյացի ապրելակերպ գերադասող գրող Ջերոմ Սելինջերի մասին, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հրատարակումից հետո[5]։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլաս Հոլտ | Ջերոմ Դեյվիդ Սելինջեր |
Զոյի Դոյչ | Զոյի Դոյչ |
Քևին Սփեյսի | Ուիթ Բերնեթ |
Սառա Փոլսոն | Դորոտի Օլդինգ |
Բրայան Դ’Արսի Ջեյմս | Ժիրու |
Քեյթ Ռոդման | Ժիրուի քարտուղար |
Վիկտոր Գարբեր | Սոլոմոն Սելինջեր |
Հոուփ Դևիս | Միրիամ Սելինջեր |
Լյուսի Բոյնտոն | Քլեր Դուգլաս |
Ջեյմս Ուրբանյակ | Գաս Լոբրանո |
Ադամ Բուշ | Նայջել Բենչ |
Ջեֆրեսոն Մեյս | Ուիլյամ Մաքսվել |
Ալեքսանդր Գարմենդիա | ԱՄՆ զինվոր |
Արտադրություն
2014 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ սցենարիստ և դերասան Դեննի Սթրոնգը ռեժիսորական իր նորամուտը կատարում է «Սելինջերի պատերազմը» կենսագրական ֆիլմով, որը հիմնված է Քեննեթ Սլավենսկու «Գնալով տարեկանի միջով» վեպի վրա։ Վերջինս գրվել է 1940-ական թվականների սկզբներին երիտասարդ Սելինջերի կյանքի հիման վրա[6]։ Սթրոնգը գնել է գիրքն ու հարմարեցրել ֆիլմի սցենարին, որը ֆինանսավորել է Black Label Media ընկերությունը[6]։
2015 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլաս Հոլտն ընտրվել է Սելինջերի դերի համար, իսկ ֆիլմը վերանվանվել է «Ապստամբը տարեկանի արտում»[7]։ 2016 թվականի հունվարի 19-ին Քևին Սփեյսին միացել է ֆիլմին, որպեսզի խաղա Ուիթ Բերնետի՝ Կոլումբիայի համալսարանի դասախոսի, «Story» ամսագրի խմբագրի և Սելինջերի երիտասարդ ուսուցչի դերը[8]։ 2016 թվականի փետրվարի 12-ին Լորա Դերնը, Բրայան Դ’Արսի Ջեյմսը և Հոուփ Դևիսն ընտրվել են ֆիլմի անհայտ դերերի համար[9]։ 2016 թվականի մարտի 9-ին Զոյի Դոյչը միացել է ֆիլմին՝ կատարելով գրող Յուջին Օ'Նիլի դստեր՝ Ունա Օ'Նիլի դերը, որը հիանալի հարաբերություններ ուներ Սելինջերի հետ[10]։ Հաջորդ օրը ֆիլմին միացել է Վիկտոր Գարբերը, որպեսզի խաղա Սելինջերի հոր՝ Սոլա Սելինջերի դերը[11]։ 2016 թվականի ապրիլի 7-ին Լյուսի Բոյնտոնն անհայտ դերով միացել է ֆիլմին[12]։ Ապրիլի 26-ին Սառա Փոլսոնն ընտրվել է Դորոտի Օլդինգի՝ օրինապահ գործակալի դերի համար, որը երիտասարդ Սելինջերին սատարել է նրա ամբողջ կարիերայի ընթացքում[5]։ 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Ջեյմս Ուրբանյակն ընտրվել է Գուսա Լոբրանոյի դերի համար[13]։
Նկարահանումներ
Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի ապրիլի 26-ին Նյու Յորքում[5][14]։
Քննադատություն
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 29 % վարկանիշ՝ հիմնված 73 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 5,2 բալ է[15]։ Metacritic կայքում ֆիլմի գնահատականը 100 հնարավորից 46 է՝ հիմնված քննադատների 30 գրախոսականների վրա, ինչև համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[16]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.