Ախթալա

քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Ախթալաmap

Ախթալա, քաղաք Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախթալա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Ախթալա
Զինանշան
Thumb

Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռու մարզ և Թումանյանի շրջան
Հիմնադրված է18-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես4,3 կմ²
ԲԾՄ740±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2100 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, Հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախթալեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1709-1711
Պաշտոնական կայքakhtala.am
Thumb
Ախթալա (Հայաստան)
Փակել

Անվանում

Բնակավայրն ունեցել է մի շարք անուններ։ Հայազգի պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում, ձեռագիր այլ հիշատակություններում այս վայրն ընդերկրյա հարստությունների շնորհիվ վաղուց ի վեր կոչվել է Պղնձահանք[2]։

Բնակավայրի Ախթալա անվան ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն Ախթալա բառն առաջացել է ախտերով (հիվանդություններով) լի։ Մյուս վարկածտ, որն առավել շատ է շրջանառվում, Ախթալա անունը կապվում է թուրքական բորչալու ցեղի հետ, որը տարածաշրջանում էր հաստատվել 17-րդ դարում։ Ստուգաբանությունը հետևյալն է՝ աղ թալա, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ բացատ, որն էլ մեկնաբանվում է սպիտակ գույնի հանքանյութի առկայությամբ[2][3]։

Ըստ հայ և վրաց պատմական որոշ սկզբնաղբյուրների՝ Ախթալան սկզբնապես անվանվել է Ագարակ։ 12-րդ դարի վրաց տարեգրի վկայությամբ՝ Ճոճկանի ձորից «դեպի հյուսիս գտնվում է Ագարակի եկեղեցին գմբեթավոր, մեծակառույց այժմ կոչվում է Ախտալա»[2]։

Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք[4]։

Անվանափոխման փորձեր

Բնակավայրի անվանափոխման հարցը շրջանառվել է տարբեր ժամանակներում[5][6][7]՝ պատճառաբանելով, որ Ախթալա անունն ունի թուրքական ծագում[6][3]։

2010 թվականին Ախթալա համայնքի քաղաքի ավագանին քաղաքապետ Հայկ Խաչիկյանի ղեկավարությամբ Լոռու մարզպետարանի գրության համաձայն կազմակերպել է բնակավայրի անվանափոխման քննարկում։ Պաշտոնապես առաջարկվել էր Հողհատ կամ Պղնձավան անունները։ Ավագանու նիստին առաջարկվել է նաև Ձորաբերդ, Պղնձասար, Նռնաբերդ անունները։ Նիստի մասնակից ավագանու անդամները ընդհանուր առմամբ դեմ են եղել քաղաքի անվանափոխմանը[6]։

2014 թվականին բնակավայրի անվանափոխման վերաբերյալ Լոռու մարզի Ախթալա քաղաքի ավագանին քաղաքապետ Հայկ Խաչիկյանի ղեկավարությամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հանձնաժողովի ներկայացրած քաղաքի անվանափոխման առաջարկը։ Ավագտանին իր հերթին հանձնաժողովին առաջարկել է քաղաքը վերանվանել Ախթալի[7]։

2018 թվականին մի խումբ գործիչներ՝ քաղաքական գործիչ, լրագրող Սերգո Երիցյանը, գրող Ֆելիքս Բախչինյանը, նկարիչ Կարեն Աղամյանը, Լեյլա Սարիբեկյանը, երգիչներ Դավիթ Ամալյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում առաջարկել են քաղաքը վերանվանել Ազնավուր[3]։

2024 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրը Պղնձավան անվանափոխելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին հրավիրած նիստում Ալավերդի համայնքի ավագանին համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ղեկավարությամբ միաձայն դեմ է քվեարկել բնակավայրի անվանափոխմանը։ Նիստին ներկա էին ավագանու 27 անդամից 14-ը[5]։

Աշխարհագրություն

Ախթալան գտնվում է Լալվար լեռան ստորոտում՝ Դեբեդի գետի ձախ ափին[8]։ Ծովի մակարդակից բարձր է 740 մ է։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 62 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում

Պատմամշակութային հուշարձաններ

Միջնադարում (X դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դար), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։

Բնակչություն

1970 թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225, իսկ Առողջարանին կից գյուղը՝ 20 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45 %, կանայք՝ 55 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 24%, աշխատունակները՝ 57 %, հետաշխատունակները՝ 19 %[4]։

2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքում ապրում է 2․100 բնակիչ[9]։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1897 69 մարդ
1926 140 մարդ
1939 398 մարդ
1970 4430 մարդ
2001 2435 մարդ
2004 2400 մարդ
2015 2100 մարդ
Փակել

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.