From Wikipedia, the free encyclopedia
XAMPP ([ˈzæmp] կամ [ˈɛksæmp][2]), վեբ սերվերի կառուցման խաչաձև պլատֆորմ, զարգացումը` LAMP, պարունակությունը` Ապաչ (apache[3])), MySQL, սցենարի թարգմանիչ` PHP, ծրագրավորման լեզուն` Perl և մեծ քանակությամբ լրացուցիչ գրականություն, որոնք կապահովեն վեբ-սերվեր-ի[4] ամբողջական աշխատանքի արդյունքը։
Տեսակ | ազատ ծրագրային ապահովում և XAMPP? |
---|---|
ՕՀ | բազմապլատֆորմ |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 4, 2002 |
Պլատֆորմ | Windows, Լինուքս[1] և մաքՕՍ[1] |
Արտոնագիր | GNU GPL |
Անվանված է | Apache HTTP Server?, MariaDB?, Perl և PHP |
Կայք | apachefriends.org(անգլ.) |
XAMPP Վիքիպահեստում |
XAMPP — հապավում է։
Ամբողջական փաթեթը պարունակում է.
XAMPP-ը աշխատում է բոլոր 32 օպերացիոն համակարգերի հետ ՕՀ Microsoft (98[5]/2000/XP/2003/Vista/7/8/8.1/10), Ինչպես նաև Linux-ի, Mac OS X-ի և Solaris-ի հետ։ Ծրագիրն ազատ աշխատում է ըստ արտոնագրության GNU General Public License և հնարավորություն ունի սպասարկել նաև դինամիկ կայքեր։ Ըստ ներբեռնված փաթեթների քանակի XAMPP-ը 2008 թ. հոկտեմբերին ուներ 775 064 ներբեռնումներ (33 280 Гб).[6]
Linux-ի համար կիրառվող փաթեթը փորձարկվել է Ubuntu, SuSE, RedHat, Mandriva, Debian-ում և միացել է Apache, MySQL, PHP 5 + PHP 4 & PEAR, Perl, ProFTPD, phpMyAdmin, OpenSSL, GD, Freetype2, libjpeg, libpng, gdbm, zlib, expat, Sablotron, libxml, Ming, Webalizer, pdf class, ncurses, mod perl, FreeTDS, gettext, mcrypt, mhash, eAccelerator, SQLite և IMAP C-Client, FPDF.
Mac OS X-ի համար նախատեսված ծրագրային փաթեթը միացնում է Apache, MySQL, PHP & PEAR, SQLite, Perl, ProFTPD, phpMyAdmin, OpenSSL, GD, Freetype2, libjpeg, libpng, zlib, Ming, Webalizer, mod_perl, eAccelerator, phpSQLiteAdmin ծրագրերն ու խմբագրիչները:.
Solaris- ի համար աշխատող փաթեփը կազմված և ծրագրավորված է Solaris 8-ի համար, վերափոխված է Solaris 9-ին համապատասխան և պարունակում է` Apache, MySQL, PHP & PEAR, Perl, ProFTPD, phpMyAdmin, OpenSSL, Freetype2, libjpeg, libpng, zlib, expat, Ming, Webalizer, pdf class խմբագրիչները, ծրագրերն ու ծրագրային միջոցները։
XAMPP-ի ներկայիս տարբերակը գտնվում է մշակման փուլում։
XAMPP -ը աշխատում է բոլոր 3ОС Microsoft (98[5]/2000/XP/2003/Vista/7) 2-բիտերի հետ։
Շատ հեշտ է հաստատվում տեղակայիչի օգնությամբ (մոտ 100 ՄԲ ). XAMPP -ի տեղակայումից հետո կարող ենք գտնել Սկիզբ համակարգում / Բոլոր ծրագրերը / XAMPP. Թողարկելու կամ անջատելու համար կիրառվում է XAMPP Control Panel-ը։ Հնարավոր է հաստատել համակարգչի մեջ նաև առանց տեղակայիչի։
Հեռացնելու համար նախ պետք է փակել բոլոր թողարկված կամ բացված սերվերները, XAMPP -ի ծառայությունները, ապա ջնջել XAMPP թղթապանակը (եթե XAMPP-ը տեղակայվել է տեղակայիչի միջոցով, ապա պետք է թողարկել հեռացնան ծրագիրը, որը կհեռացնի ծրագիրը և ռեստերի գրառումներն ու պատճենները ).
XAMPP- ի տեղակայման համար պետք է ներբեռնել մեկ ֆայլ zip, rar կամ exe ֆորմատով։ Ծրագրի բաղադրիչները կոնֆիգուրացիաներ չեն պահանջում։ Ծրագիրը մշտապես թարմացվում է նոր տարբերակների միացումից անմիջապես հետո Apache/MySQL/PHP և Perl: XAMPP-ի կազմի մեջ մտնում են նաև այլ մոդուլներ, ներառյալ OpenSSL և phpMyAdmin.
Ինտերֆեյսն այնքան պարզ է, որ այն կոչվում է «ժողովածու ծույլերի համար » («lazy man’s WAMP/LAMP installation»).
XAMPP -ի տեղակայման գործընթացն անհամեմատ ավելի արագ է կատարվում, քան առանձին բաղադրիչների տեղակայումը։ Ներկայիս կիրառվող վեբ-սերվերը լայն տարածում է ստացել իր մատչելիության, արագագործության և հարմարավետության շնորհիվ։ Բոլոր լրացուցիչ մոդուլներն էլ հասանելի են տեղակայման համար։ Լրացուցիչ հնարավորությունները նշելու համար հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր նոր թարմ տարբերակ թողարկվում է zip, 7-zip, tar կամ exe թղթապանակների տեսքով, որոնք թույլատրում են բոլոր կոմպոնենտների թարմացումներն առանձին-առանձին։
Ի սկզբանե XAMPP -ը թողարկվել է վեբ ծրագրավորողների համար, որպես նախագծող, ձևավորող միջոց, առանց Համացանցի կիրառման։ Իր բազմաթիվ լավ հատկությունների շնորհիվ այն մեծ կիրառություն ստացավ և ենթարկվեց մշտական փոփոխությունների։ Որոշ ժամանակ անց այն սկսեց համագործակցել տվյալների բազայի հետ MySQL և SQLite:
XAMPP-ը, ինչպես և մյուս ծրագրերը, կարելի է կիրառել համակարգչի մեջ Սեփական էջի պատճենի տեղակայման համար։
XAMPP-սերվերում սայթի տեղակայման ժամանակ բոլոր ֆայլերը պատճենվում են htdocs թղթապանակի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.